Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ոչ կոնվենցիոնալ մարդը՝ Ղարաբաղում

Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին օրերի երեւի թե ամենաանսովոր ու անսպասելի լուրն այն է, որ ռուսաստանցի մեծահարուստ Գերման Ստերլիգովը փակել է Մոսկվայի մարզում գտնվող իր տունը եւ ողջ ընտանիքով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ: Ասում են՝ միլիոնատեր, նույնիսկ միլիարդատեր: Հիմա արդեն շատ դժվար է պնդել՝ արդյոք այդքան փող ունի, բայց մի ժամանակ հաստատ ուներ: Մի երկու փաստ պարզապես ներկայացնեմ նրա կենսագրությունից: Բանակից հետո ընդունվեց Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց, ինչպես ասում են, յոլա չգնաց դասախոսների հետ ու ընդամենը մեկ տարի սովորելուց հետո դուրս եկավ: Հետաքրքիր գործ ձեռնարկեց: Երկաթուղային կայարանները Մոսկվայում շատ են, սպասասրահներում էլ մարդկանց պակաս երբեք չի եղել: Պրոֆեսիոնալ երաժիշտներ էր բերում, մի կայարանում նվագում, գնում էին հաջորդ կայարանը, նրանց փոխարեն նոր երաժիշտներ էին գալիս: Մարդիկ էլ հաճույքով փող էին տալիս, որովհետեւ միեւնույն է պիտի ժամերով նստեին իրենց գնացքին սպասեին՝ այդ ընթացքում մի քանի համերգ էին լսում: Դա 88 թվականն էր: Իրականում Գերման Ստերլիգովը հայտնի դարձավ դրանից մոտ երկու տարի անց, երբ ստեղծեց Ռուսաստանի առաջին ապրանքային բորսան: Այն ժամանակ ընդամենը 24 տարեկան էր: 
Երբ տարիներ հետո լրագրողներից մեկը հարցրեց՝ ՙԲա ինչպես Սովետի օրոք նման միտք հղացաք՚, Ստերլիգովը պատասխանեց՝ ՙՊարզապես ամերիկյան մի կինոնկար էի դիտում Ուոլ Սթրիթի մասին ու մտածեցի՝ ինչու մեզ մոտ էլ բորսա չստեղծեմ՚:

Բորսան հսկայական հաջողություն ունեցավ: Երեք շաբաթում Ստերլիգովը դարձավ միլիոնատեր, երեք տարուց արդեն մուլտիմիլիոնատեր էր եւ բազմաթիվ գրասենյակներ ուներ աշխարհի տարբեր ծայրերում: Ֆրանսիայում դղյակ գնեց, Նյու Յորքի ամենակենտրոնում՝ շքեղ բնակարան: Հետո, երբ Մոսկվայում ձեւավորվեց էլիտար թաղամասը՝ հանրահայտ Ռուբլյովկան, այնտեղ էլ երկու տուն ձեռք բերեց: Մի անգամ Ստերլիգովը խոստովանել է, որ հարստության մի մասն էլ դիզել է 1991 թվականի օգոստոսյան պուտչի ժամանակ: Հենց որ Մոսկվայում ուժայինները սեւծովյան Ֆորոս կղզում մեկուսացրեցին Գւորբաչովին եւ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը, Նյու Յուրքի բորսայում Սովետի պարտատոմսերը դարձան զրո: Ստերլիգովը եգիտպացի մի մեծահարուստի միջոցով միանգամից գնեց այդ արժեզրկված պարտատոմսերը, իսկ մի քանի օր անց, երբ հեղաշրջումն ավարտվեց ու ամեն ինչ կայունացավ, վաճառեց դրանք հարյուրապատիկ գնով: 

Այսինքն՝ քաղաքական իրադարձությունները հարստացրեցին Ստերլիգովին, բայց քաղաքականությունը հետագայում նաեւ տարավ այդ փողերը: 2000-ականների սկզբներին Ստերլիգովը որոշեց մասնակցել ընտրություններին: Նախ, Սիբիրում ուզում էր դառնալ Կրասնոյարսկի նահանգապետ: Շատ փող ծախսեց, բայց ոչինչ չստացվեց: Հետո որոշեց Մոսկվայի քաղաքապետ դառնալ՝ էլի ահագին գումար ծախսեց, բայց հավաքեց ընդամենը երեքուկես տոկոս ձայն: Եւ վերջապես 2003 թվականին ուզում էր դառնալ Ռուսաստանի նախագահ: Թեկնածությունը առաջադրեց, բայց վերջին պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ-որ թերություն գտավ փաստաթղթերից մեկում ու հրաժարվեց նրան գրանցել որպես նախագահության թեկնածու: Ստերլիգովը բողոքարկեց որոշումը եւ Գերագույն դատարանը իրոք վճռեց, որ մերժումն անհիմն էր: Բայց, ինչպես ասում են, գնացքը արդեն մեկնել էր, ընտրություններն ավարտվել էին: 

Դրանից հետո Ստերլիգովը՝ պարտքերը մարելու համար վաճառեց թե ֆրանսիական դղյակը, թե Ռուբլյովկայի տները եւ ընտանիքով տեղափոխվեց Մերձմոսկովյան Սլոբոդա ավանը, որտեղ սկսեց զբաղվել ոչխարաբուծությամբ: Գյուղական տուն կառուցեց, որտեղ նույնիսկ գազ չկա եւ մինչեւ վերջերս ապրում էր ավանդական գյուղացիական կյանքով: 
Թե ինչու է տեղափոխվել Ղարաբաղ՝ երեւի միայն ինքը գիտի: Համենայնդեպս՝ ոչ նրա օգնականները, ոչ էլ փաստաբանը՝ մոսկվացի հայտնի իրավաբան Արթուր Հայրապետովը ոչ մի կոնկրետ պատճառ չեն նշում: Փաստաբանը միայն ասում է, որ օրերս խոսել է Ստերլիգովի հետ եւ նա պատմել է, թե ինչ հիասքանչ է Ղարաբաղի օդը, ինչ մաքուր է բնությունը, ինչ հրաշալի մարդիկ են: Հայրապետովը նաեւ հայտնել է, որ Ստերլիգովը Հայաստանում շատ հարգարժան մարդկանց հետ սերտ կապեր է պահպանում: Ում հետ՝ չի ասել:

Ղարաբաղ գնալն, ի դեպ, Ստերլիգովի միակ անսովոր գաղափարը չէ: Նա, օրինակ, համոզված է, որ հիմա իրականում ոչ թե 2015 թվականն է, այլ 2023-ը, որովհետեւ Հիսուս Քրիստոսը 8 տարով ավելի շուտ է ծնվել, քան բոլորի կողմից ընդունված է: Նաեւ ժամանակին այսպիսի գաղափար էր առաջ քաշել: Ռուսաստանի ասիական մասը՝ Ուրալից մինչեւ Սախալին վաճառել օտարերկրյա պետություններին: Այսինքն՝ Ռուսաստանը պետք է մնա միայն եվրոպական մասում ու նաեւ միավորվի Ուկրաինայի եւ Բելառուսի հետ: 
Բավական անսովոր մարդ է եկել Ղարաբաղ: Բոլոր դեպքերում՝ Արցախ տեղափոխվելու միտքը երեւի կարելի է ողջունել: Մանավանդ, որ ոմանք պնդում են, թե փող այնամենայնիվ նա հիմա էլ ունի Լրագրողներից մեկը մի անգամ այդ հարցը նրան տվել է՝ ՙԴուք հիմա հարո՞ւստ եք՚: Ու Գերման Ստերլիգովը պատասխանել է՝ ՙԻհարկե, հարուստ եմ՝ հինգ երեխա ունեմ՚:

 
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении