Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»


Հայ քննիչներն ու փաստաբանները ծանոթացել են պրոբացիոն ծառայության ներդրման առավելություններին

Հասարակություն

Քննիչների և փաստաբանների համար պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ սեմինար է անցկացվել: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակում կայացած սեմինարին, որը նախատեսված էր քննիչների և փաստաբանների համար, հուլիսի 8-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Սեմինարն իրականացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ Եվրոպայի խորհրդի աջակցությանբ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, միջազգային իրավախորհրդատուներ Քրիս Ֆրոսթը և Էնդի Բերնհարդտը, ինչպես նաև քննիչներ, փաստաբաններ ու իրավաբաններ:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ քրեական արդարադատության ոլորտում պրոբացիայի ծառայության նոր ինստիտուտի ներդրումը նպատակ ունի նվազեցնել ազատազրկման ձևով պատիժների ու խափանման միջոցների կիրառումը, քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը, հանցագործություն կատարած անձանց ուղղումն ու վերասոցիալականացումը, կրկնահանցագործության կանխարգելումը: «Քրեական արդարադատության ոլորտում վերջին տասնամյակում բավականաչափ փոփոխություններ են եղել. ներմուծվել է վերականգնողական արդարադատության գաղափարը, որը նշանակում է՝ Քրեական օրենսգրքով սահմանված պատժի նպատակներին կարելի է հասնել նաև այլընտրանքային պատժատեսակներ կիրառելով, այլ ոչ թե բացառապես անձին զրկելով ազատությունից: Արևմտյան երկրներում ներդրված պրոբացիոն ծառայության վերլուծությունները վկայում են այն մասին, որ վերականգնողական արդարադատության կիրառման արդյունքում՝ գոհունակություն է առաջանում քրեական արդարադատության համակարգից»,- նշել է Սուրեն Քրմոյանը:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ այլընտրանքային պատժի այս տեսակը վերաինտեգրում, վերասոցիալականացնում է հանցագործություն կատարած անձին  հասարակության մեջ, և այս պարագայում, մեծ է դատական համակարգի դերը պրոբացիոն ծառայության կայացման հարցում:

ԵԽ ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանն էլ տեղեկացրել է, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում մեկնարկել է պրոբացիոն ծառայության գործարկումը պիլոտային ստորաբաժանումներում: Նա կարևորել է դատավորների, քննիչների, փաստաբանների ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացում, առանց որի հնարավոր չէ համակարգված  արդյունավետ աշխատանքը:

Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայությունը քայլ առաջ է, քանի որ պատժողական քաղաքականությունից անցում ենք կատարում վերականգնողական արդարադատության:

Հանդիպման ավարտին Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատին և ՀՀ քննչական կոմիտեին պրոբացիայի ծառայության ստեղծման գործընթացին աջակցելու և, այս ոլորտում ակտիվ մասնակցության և համագործակցության համար:

 

Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա Կոստանյան