ԵՀ-ն ESM-ին կներկայացնի Հունաստանի պետական պարտքի կայունության գնահատումը
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը (ԵՀ) մոտ օրերս՝ մինչեւ եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբ) Եվրոպայի կայունության մեխանիզմին (ESM) կներկայացնի Հունաստանի ֆինանսական կարիքների եւ պետական պարտքի կայունության գնահատումը, ասել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Մարգարիտիս Սխինասը հուլիսի 9-ին կայացացած ճեպազրույցում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Եվրոգոտու երկրները Հունաստանից պահանջել են մինչեւ հուլիսի 10-ի առավոտ ներկայացնել բարենորոգումների իրականացման պլանը՝ արտաքին ֆինանսավորման փոխարեն, իսկ համաձայնության հասնելու վերջին ժամկետ են նշել շաբաթվա վերջը: Հունաստանում արեն մեկուկես շաբաթ Է, ինչ Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից ֆինանսավորման բացակայության պատճառով փակ են բանկերը, եւ արդեն հուլիսի 20-ին երկրին սնանկացում Է սպառնում, քանի որ կառավարությունը միջոցներ չունի Եվրոպայի վարկատուներին հերթական մասնաբաժինը վճարելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: