Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»


ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը մշակութային արժեքների պահպանության գործում

Հասարակություն

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանըհուլիսի 10-ին ընդունել էՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ' Արմինիանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆ ԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակ­ում անցկացվող «Մշակու­թա­յին քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշա­կույթի դերը «Ետ-2015թ. զարգացման օրակարգում» 3-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Կարևորելով համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպություն է, որն այս արագ փոփոխվող աշխարհում՝ մշակույթի, կրթության, ազատ արտահայտման իրավունքի պահպանման գործում կարևորագույն առաքելություն է իրականացնում: «Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանը մշակութային արժեքների պահպանության հարցում: Այս այցով Դուք հնարավորություն կունենաք ճանաչելու մեր երկիրը, մեր մշակույթը, և հետագայում մեր համագործակցությունն առավել գործուն կլինի»,- նշել է Հասմիկ Պողո սյանն՝ ընդգծելով, որ մերօրյա աշխարհում մշակույթի դերն ու նշանակությունը անգնահատելի են:

«Ներկայում Սիրիայում ոչնչացվում են հուշարձաններ, այդ թվում՝ նաև հայկական: Եվ մենք հավասարապես մտահոգված ենք բոլոր հուշարձանների ճակատագրով։ Վստահ եղեք, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Հասմիկ Պողոսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ինքը լավատես է, քանի որ դեռևս որևէ մեկի չի հաջողվել ավերել մշակութային աշխարհը:

Ալֆրեդո Պերես դ' Արմինիանի խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկու գաղափարի կողմնակից է՝ միացյալ համերաշխ աշխարհի և, միևնույն ժամանակ, մշակութային բազմազանության և բազմաքանակության:

«Մշակույթը բազմաբովանդակ երևույթ է և ինչպես «Ետ-2015 թ. զարգացման օրակարգում» է նշվում, մշակույթի պահպանման և բազմազանության համար կարևոր է մշակութային ինքնության գիտակցումը»,- ընդգծել է նա: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնականի դիտարկմամբ՝ Հազարամյակի նպատակների ցանկում մշակույթը պակաս ուշադրության է արժանացել, միչդեռ հիմնական շեշտը դրվել է տնտեսական զարգացման վրա:

ՀՀ մշակույթի նախարարի գնահատմամբ՝ մշակույթի զարգացումը չափազանց կարևոր է:«Հասարակության մտավոր զարգացումը և աշխարհի վաղվա քաղաքացին` ինտելեկտուալ մարդը, ով չի կործանի աշխարհը, մեր ապագան են»,- նշել է նա:

Նախարարի խոսքով, հարյուրամյակներ ի վեր Հայաստանը չի ունեցել պետականություն, սակայն այդ պայմաններում զարգացել է հայ այն անհատների շնորհիվ, ովքեր, ինտեգրվելով եվրոպական մշակույթին, զարգացրել են այն:

«Մենք բազմաթիվ մշակույթներից մեկն ենք, և այդ իրավահավասարության սկզբունքները շատ կարևոր են մեզ համար: Դրա ապացույցները շատ են մեր երկրում՝  հրեական գերեզմանը, Կապույտ մզկիթը, միջնադարյան թուրքմենական դամբարանը և այլն: Մենք ամեն ինչ անում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական և մշակութային ժառանգության ցուցակները հայկական ավանդական մշակույթի տարրերով համալրելու ուղղությամբ»,- հայտնել է Հասմիկ Պողոսյանը:

«Մեր երկիրը գեղեցիկ է, հիանալի, ջերմ, արևոտ: Ով մեկ անգամ այցելում է Հայաստան, հետո մշտապես ցանկույթուն է ունենում վերադառնալու»,- եզրափակել է ՀՀ մշակույթի նախարարը:

Հանդիպման ավարտին Հասմիկ Պողոսյանը Ալֆրեդո Պերես դ' Արմինիանին նվիրել է հայկական դուդուկ և «Թորոս Ռոսլին» հուշադրամ: Ալֆրեդո Պերես դ' Արմինիանը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության, համագործակցության, ցուցաբերած մեծ պատրաստակամության համար և խոստացել կրկին վերադառնալ:

Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա Կոստանյան