Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»


Ուրոլոգը տղամարդու բժիշկ չէ. կանանց «անհարմար» խնդիրների լուծումը` «Մալաթիա» ԲԿ-ում

Հասարակություն

Ուրոլոգիան զբաղվում է ոչ միայն տղամարդկանց խնդիրներով, ինչպես, չգիտես ինչու, ընդունված է կարծել մեր հասարակությունում: Կանայք եւս երիկամներ ու միզապարկ ունեն, որոնց պաթոլոգիաները բուժում են ուրոլոգները,  սակայն ամենատարածված կանացի խնդրով մեզ մոտ կանայք ուրոլոգներին գրեթե չեն դիմում, այսինքն՝ նրանք ընդհանրապես այդ հարցով բժշկի չեն դիմում, թեպետ խոսքը լուրջ խնդրի` անմիզապահության մասին է: Հայ կանանց շրջանում այդ խնդրի լուծման ամենատարածված ձեւն այն մտերիմներից թաքցնելն է, սակայն հիգիենայի պարագաների (հաճախ ինչ որ լաթերի) անընդհատ օգտագործումը հազիվ թե վրիպում է նրանց աչքից:

«Մալաթիա» ԲԿ-ի ուրոլոգիական ծառայության պետ Արմեն Ավոյանի կարծիքով, դրա հիմնական պատճառը տեղեկացվածության պակասն է: Կանայք,  ինչպես նաեւ նրանց ամուսիններն ու երեխաները, պարզապես չգիտեն, որ այս խնդիրը շատ արագ ու հեշտ լուծելի է սուբուրետրալ ժապավենների միջոցով:

«ԱՀԿ տվյալներով՝ 45-50 տարեկան կանանց քառորդ մասը տառապում է սթրեսային անմիզապահությամբ, երբ ծիծաղը, փռշտալը կամ կտրուկ շարժումները կարող են հանգեցնել մեզի արտահոսքին», - նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ դժվար թե Հայաստանում վիճակագրությունն այլ լինի: Սակայն,եթե Գերմանիայում այս խնդրի բուժման համար դիմած կանանց հերթեր են գոյանում, ապա Հայաստանում այն սովորաբար արհամարհում են: «Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ կանայք պարզապես չգիտեն, որ այս հարցը շատ արագ լուծվում է մեկ օրվա ընթացքում: Ժապավենը տեղադրվում է տեղային ցավազրկմամբ, երեկոյան կինը տուն է գնում, իսկ առավոտյան կարող է զբաղվել իր առօրյա գործերով», - նշեց բժիշկը:

Իհարկե, այս ծառայությունն էժան չէ. ժապավենը, որը պատրաստված է հատուկ նյութից, որը չի վանվում օրգանիզմի կողմից որպես օտարածին մարմին, արժե մոտ 800-900 դոլար, սակայն առավոտյան կնոջ հայացքը, երբ նա գիտակցում է, որ ազատվել է այս խնդրից, ուրոլոգի կարծիքով, այդքան արժե: 

Ինչպես պարզաբանեց ուրոլոգը՝ սթրեսային անմիզապահությունը զարգանում է, երբ մկանները կորցնում են էլաստիկությունը: Դա կարող է կապված լինել տարիքի, վնասվածքների, ծանր հղիության եւ այլ հանգամանքների հետ: «Երբ թուլանում է կոնքային դիաֆրագման, հարթվում է միզուկի ու միզապարկի միջեւ անկյունը, որը նորմալ վիճակում պետք է սուր լինի, եւ ցանկացած ճնշման դեպքում մեզն արտահոսում է», - նշեց նա՝ հավելելով, որ տեղարդվող ժապավենը միզուկի համար հենարան է հանդիսանում, եւ ճնշման մեծացման դեպքում թույլ չի տալիս, որպեսզի անկյունը հարթվի:

Ինչ վերաբերում է տղամարդկանց ուրոլոգիական պրոցեդուրաների «ստանդարտ տեսականուն», ապա  դրանք եւս իրականացվում են «Մալաթիա» ԲԿ-ում, ընդ որում՝ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի տրանսուրետրալ ռեզեկցիան արվում է Storz ընկերության երկբեւեռ էնդոսկոպի միջոցով:

«Վիրահատությունները նաեւ լապարոսկոպիկ մեթոդով են արվում, մասնավորապես՝ վարիկոցէլէկտոմիա, ինչպես նաեւ երիկամային կիստաներ ու երիկամների հեռացում: Ես ինքս կցանկանայի, որ մենք ավելի շատ նման վիրահատություններ անեինք, քանի որ սա ուրոլոգիայի այն ոլորտն է, որը Հայաստանում պետք է լավ հիմքերի վրա դրվի», - նշեց բժիշկը:

Արմեն Ավոյանը նաեւ կիսվեց ապագայի ծրագրերով: Շատ շուտով «Մալաթիա» ԲԿ-ն կհամալրվի նորագույն լիտոտրիպտորով միզաքարերի դիստանցիոն լիտոտրիպսիայի համար: Մասնագետի խոսքով՝ դա շատ թանկարժեք ու բացառիկ սարքավորում է՝ միակը տարածաշրջանում:

Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ Ադամյան