Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»


Իրավական ոլորտի մասնագետները դրական են գնահատում Հովհաննես Մանուկյանի գործունեությունն արդարադատության նախարարի պաշտոնում

Հասարակություն

 Իրավական ոլորտի ներկայացուցիչները  բարձր են գնահատում Հովհաննես Մանուկյանի գործունեությունը արդարադատության նախարարի պաշտոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ Հովհաննես Մանուկյանի հետ փաստաբանների պալատի համագործակցությունը եղել է արդյունավետ և կառուցողական: «Տեղյակ եք, որ նրա պաշտոնավարման ընթացքում մենք արդարադատության նախարարության հետ նաև համագործակցության հուշագիր ենք ստորագրել: Հուշագիրը դեռևս պրակտիկ գործողության մեջ չի դրվել, սակայն մենք այն կնքել ենք նախարարության հետ, և ես կարծում եմ, որ հաջորդ նախարարը ևս այդ հուշագրի պայմանները կիրառելու անհրաժեշտություն կտեսնի»,- ասաց Զոհրաբյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, իրավաբան Շուշան Դոյդոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ Հովհաննես Մանուկյանն այլևս արդարադատության նախարարի պաշտոնը չի զբաղեցնում: «Ես իսկապես ափսոսսում եմ, որովհետև մենք շատ կարևոր նախաձեռնություններ էինք իրականացնում: Շատ լավ հակակոռուպցիոն նախաձեռնություններ ունեինք, ծրագրեր ունեինք տեղեկատվական ազատության ոլորտում: Նրա պաշտոնավարման ընթացքում սերտ համագործակցություն էր ձևավորվել արդարադատության նախարարության և հասարակական սեկտորի միջև: Հիմա, փաստորեն, մենք պետք է ամեն ինչ նորից սկսենք, ինչը ջանքեր և ժամանակ է պահանջելու թե կառավարությունից, թե մեզանից»,- նշեց Դոյդոյանը:

Նա ընդգծեց նաև, որ արդարադատության նախարարությանը կից գործող հանրային խորհուրդը, ի տարբերություն այլ նախարարություններին կից գործող խորհուրդների, Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում շատ ակտիվ աշխատել է: «Այդ խորհրդում նաև մեր կազմակերպությունն էր ընդգրկված: Պարբերաբար քննարկումներ էին կազմակերպվում հասարակական կազմակերպությունների հետ տարբեր թեմաների շուրջ: Այդ խորհուրդը ձևական բնույթ  չէր կրում, իսկ հիմա մենք չգիտենք, թե ինչ է դրա հետ լինելու»,- ընդգծեց նա:

Իրավաբան Ալվինա Գյուլումյանը դժվարացավ գնահատական տալ Հովհաննես Մանուկյանի գործունեությանն արդարադատության նախարարի պաշտոնում: Նա ընդգծեց, որ որպես մասնագետ՝ դրական է վերաբերում Հովհաննես Մանուկյանին, սակայն նրա գործունեության գնահատականն իրեն չբերաբերող հարց է:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից: Հովհաննես Մանուկյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել էր 2014թ. ապրիլի 30-ին: Մինչ այդ նա Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր, իսկ դրանից առաջ զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը:

 

Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան