Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»


Կառավարության որոշումը կնպաստի դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության որակի բարձրացմանը

Հասարակություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ես ուզում եմ մի քանի հանձնարարական տալ և առաջարկություն ներկայացնել: Առաջարկում եմ Տնտեսական մրցակցության պաշտպա նության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան, թե՛ գների, թե՛ ուղղությունների և թե՛ թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ: Նաև բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում. թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին: Գիշերային թռիչքները անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան ժամը 5-ին, ապÕ ¡ մինչև 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար: Ուստի, պարոն Ճշմարիտյան, հարկավոր է մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություն»: 

Այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսքը փոխանցել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ ներկայացնելու նաիրիտցիների պահանջը: «Այն խոստումը, որ տրվել էր՝ ամբողջությամբ վճարել նաիրիտցիների աշխատավարձը, կառավարությունն այդ գումարներն արդեն հատկացրել է: Ուղղակի չեմ հասկանում իրենց անհանգստության, հավաքի նպատակը: Խնդրում եմ պարզաբանել», - ասել է վարչապետը:

Երվանդ Զախարյանը նշել է. «Կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մինչև հուլիսի 15-ը ամբողջությամբ վճարվի աշխատավարձի պարտքը, որը մոտավորապես 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում է: Այսօր արդեն մենք հնարավորություն ունենք վճարելու այդ գումարը: Հարցը հետևյալն է. մի շարք աշխատակիցների կողմից դժգոհություններ և բողոքի գրություններ են գրվել իմ և գործարանի բաժնետիրական ընկերության տնօրենի անունով՝ աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված: Այժմ ուսումնասիրություններ են կատարվում այդ աշխատավարձերի ճշտումների ուղղությամբ, իմ կարծիքով, 1-2 օրերի ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: Որոշակի վճարումների հետ կապված փաստաթղթային ձևակերպումներ կան, ձևն արդեն մշակվել է, այսօրվանից գործընթացը սկսվում է:

Մեր առաջարկությունը հետևյալն է. քանի որ որոշակի ժամանակ է պահանջվում բոլոր փաստաթղթային ձևակերպումները կատարելու համար, յուրաքանաչյուր խմբաքանակ պատրաստ լինելուն պես կարող ենք վճարել, այսինքն՝ շաբաթ օրը, պատրաստության աստիճանից ելնելով՝ հաջորդ օրերի ընթացքում: Վճարումները կարող են ձգվել 10-15 օր: Աշխատակիցների պահանջը հետևյալն է, որ վճարումները կատարվեն միանգամից, ամբողջ պարտքի չափով՝ 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում, բոլորը վճարվի միանգամից: Միանգամից վճարելու համար իրենք ստիպված կլինեն մոտավորապես 10-15 օր սպասել: Որպեսզի այդքան չսպասեն, մենք առաջարկում ենք յուրաքանչյուր պատրաստ դիմումից հետո վճարումները կատարել, փոխանցելով իրենց հաշվին: Պահանջը դա է, ուրիշ պահանջներ այսօր աշխատակիցների կողմից չկան»: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջել է հստակություն մտցնել վճարումների գործընթացում, անհրաժեշտ պարզաբանումներ տալ մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր աշխատավարձի ճշգրտումների խնդիր չունեն, իրենց գումարներն անմիջապես ստանան: «Մենք կարող ենք հայտարարել, որ եթե կոլեկտիվի անդամները, աշխատակիցները պատրաստ են սպասել մինչև ամսվա վերջ, ապա մենք հուլիսի վերջին միանգամից վճարումները կարող ենք կատարել: Եթե չեն կարող սպասել և կան աշխատակիցներ, որոնք ուզում են հիմա ստանալ, մենք պատրաստ ենք այս ընթացքում կատարել վճարումները: Երկու տարբերակին է լ մենք համաձայն ենք»,- նշել է Երվանդ Զաքարյանը: 

Վարչապետը նախարարին հանձնարարել է քննարկել նաիրիտցիների առաջարկությունները:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2014թ. օգոստոսի 28-ի որոշման մեջ, որով հստակեցվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող պայմանները, սահմանված իրավակարգավորումները համապատասխանեցվում են կատարված օրենսդրական փոփոխություններին:

Անհրաժեշտ փոփոխություններ կատարելով «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» 1997թ. օգոստոսի 18-ի որոշման մեջ, կառավարությունը փոխհատուցման տրամադրման գործընթացը համադրելի է դարձրել գործող բյուջետային վճարումների համակարգին, պարզեցրել շահառուների համար գումարների ստացման գործընթացը:

Մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխությունով գործադիրը հնարավորություն է ստեղծել 1.800.000 դրամը չգերազանցող արտոնյալ ուսանողական վարկը ստանալ ուսումնառության ամբողջ ընթացքում՝ անկախ վարկավորման անընդհատությունից:

Կառավարությունը հաստատել է Գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը:
«Հաննի-Արմին» ՍՊԸ-ի՝ նորագույն տեխնոլոգիայի հիման վրա արևաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է ՍՊԸ-ին տրամադրել համապատասխան արտոնագիր:

Կառավարության որոշմամբ «ՀՌԼԿ» փակ բաժնետիրական ընկերությունը գործունեության դադարեցման կապակցությամբ լուծարվել է:

Գործադիրը թույլատրել է «ՍՊԱ Սիգարոն» ՍՊԸ կողմից 2014թ. հուլիսի 21-ի հայտարարագրով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» ընթացակարգի ժամկետը երկարաձգել մինչև 2016թ. հունվարի 1-ը:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարելով 2014թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1515-Ն որոշման մեջ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահվել են պատվիրատուի լիազորություններ:

Կառավարությունը նոր խմբագրությամբ է հաստատել շինարարության ոլորտում պետպատվերի շրջանակում և վարկային, դրամաշնորհային ծրագրերով իրականացվող շինարարական ու պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու կարգը, ինչի շնորհիվ կբարձրանա հսկողության արդյունավետությունը, կհստակեցվի սահմանված հարկային պարտավորությունների կատարումը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը լրացվել է նոր բովանդակությամբ, որով կկանոնակարգվի օդերևութաբանական վճարովի տեղեկատվության տրամադրման կարգը:

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակը:
Ուժը կորցրած է ճանաչվել Սյունիքի մարզում փոքր ՀԷԿ-ի կառուցման նպատակով «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ին նպատակային օգտագործման համար հողամաս տրամադրելու որոշումը՝ սահմանված 3 տարվա ժամկետում չօգտագործվելու պատճառով:

Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության 2012թ. մայիսի 24-ի` «ՀՀ Սյունիքի մարզի Սպանդարյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» թիվ 657-Ն որոշումը:

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ կարիքների համար ինսուլին դեղերի գնման 2015-2019թթ. գործընթացը կազմակերպելու մասին` նպատակ ունենալով անխափան ապահովել դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը: Արդյունքում կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության որակը, կբարելավվի նրանց առողջական վիճակը:

Երկու այլ որոշումներով հստակեցվել են մանուկների և պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների նվազագույն չափորոշիչները, հաստատվել են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների դրույքաչափերի, հավելավճարների և լրավճարների հաշվարկման և վճարման կարգը:

Զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունը որոշել է հատկացնել 4.000.0 հազար դրամ:

Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Մոլդովական, Շիրակի, Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանային մասնաշենքերում բնակվող 11 քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները, իսկ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 1 հանրակացարանային մասնաշենքում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած 3 ընտանիքներին թույլատրել է սահմանված կարգով սեփականաշնորհել զբաղեցրած բնակելի տարածքները:

Մեկ ուրիշ որոշմամբ Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոցի 62 հասցեում գտնվող վարչական շենքը բնակելի շինության վերափոխելու ժամկետը երկարաձգել է մինչև 2015թ. նոյեմբերի 1-ը, շինարարական աշխատանքները չավարտելու պատճառով: Նշված շենքում բնակություն կհաստատեն 7 ընտանիքի 30 անդամներ:

Կառավարությունը հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշումով Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման հնարավորություն է ստեղծել, որով կբարձրանա տարածաշրջանի համայնքների անասնաբուժական ծառայությունների մատուցման արդյունավետությունը:

Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոնի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «ՓՄՁ ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի ժամկետը ավելացվել է 3 տարի ժամանակով:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը «Գ.Ռ.Օ.Մ» ՍՊԸ-ին տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով:

Արմավիրի մարզի Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի (ավագ դպրոց) 11-րդ դասարանի սովորող Սարգիս Մեհրաբյանին մինչև 2016թ. ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: Մինչև 2017թ. ձմեռային զորակոչը տարկետում է տրվել նաև ՌԴ ազգերի բարեկամության համալսարանի ասպիրանտ Աղվան Արզումանյանին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, մաղթել բեղմնավոր, արդյունավետ աշխատանք:

 

Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան