Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան


Տաջիկստանը, Ղազախստանն ու Հայաստանը փոխանակում են սոցիալական պաշտպանության ոլորտի իրենց փորձը

Հասարակություն

Ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական պաշտպանության ոլորտում եռակողմ փորձի փոխանակման շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը 2015թ. հուլիսի 12-17-ը հյուրընկալել են Ղազախստանի և Տաջիկստանի պատվիրակություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության պաշտոնյաները հնգօրյա այցի շրջանակներում պատվիրակությունների անդամներին ծանոթացրել են ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին, դեպքի վարմանը, համայնքային սոցիալական ծառայությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև տեղական սոցիալական պլանավորման ասպեկտներին: Տաջիկ և ղազախ հյուրերն այցելել են Վեդի քաղաքի ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոն, որտեղ նրանց ներկայացվել է դիմումների միասնական ընդունման կարգը, դեպքի վարման մեթոդաբանությունը: Հյուրերը եղել են նաև Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում, ծանոթացել տեղեկատվական նոր համակարգերին, ինչպես նաև «114» թեժ գծի ծառայության աշխատանքներին:

Պատվիրակությունների ներկայացուցիչները  հինգ օրերի ընթացքում մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են բարեփոխումների ընթացքին:  Նրանց խոսքով՝ իրենց երկրում ևս սոցիալական ոլորտի լուրջ բարեփոխումներ են իրականացվում և Հայաստանից ստացած գիտելիքները  կօգնեն իրենց երկրում լուրջ ձեռքբերումներ ունենալ և գործնական լուրջ քայլեր ձեռնարկել:  

«Մենք ոչ միայն տեսականորեն ենք  ծանոթացել ոլորտում ընթացող բարեփոխումներին,  այլև տեսել ենք, թե ինչպես են գործածվում դրանք կյանքում: Այսօր Ղազախստանում ևս սոցիալական ոլորտում ընթանում են բարեփոխումներ, ուստի մեր  պրակտիկ գիտելիքները, թե ինչպես են գործում ինտեգրված կենտրոնները,  ինչպես են աշխատում դեպք վարողները և հատկապես միասնական ընդունարանների գործարկումը, վստահաբար, կօգտագործենք ի նպաստ մեր երկրի սոցիալական ոլորտի զարգացման»,-նշել է Ղազախստանի պատվիրակության ներկայացուցիչ Շելպան Ուլմուխաբետվան:

Այցի ընթացքում ներկայացվել են նաև  սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի մոնիտորինգի և գնահատման համակարգը, սոցիալական պաշտպանության համակարգի մակրոտնտեսական և բյուջետային ասպեկտները:

Տաջիկստանի պատվիրակության ներկայացուցիչ Կուրբանով Կուդրատուլոն չափազանց կարևորել է սոցիալական ոլորտում գործնականում Հայաստանի կիրառած փորձին ծանոթանալը: Տաջիկ ներկայացուցչին հատկապես հիացրել էր միասնական ընդունարանների գործարկման և սոցիալական ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման մեխանիզմները: «Վստահ եմ, որ  այս 2 կարևոր բարեփոխումները մեր երկրի սոցիալական պաշտպանության ոլորտում անպայման տեղ կգտնեն»,-իր խոսքում ընդգծել է Կուրբանով Կուդրատուլոն:

Պատվիրակությունների կազմում ներկայացված են եղել Ղազախստանի և Տաջիկստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնյաներ և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:

Փորձի փոխանակման նպատակով Հայաստան այցելած պատվիրակության անդամները այցի ավարտին  վստահեցրել են, որ եռակողմ ուսումնական այցը լավագույն հարթակն է երեք մասնակից երկրների ներկայացուցիչների համար գիտելիքի, հաջողված փորձի փոխանակման և սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացման գործընթացում նոր մոտեցումների ու մեխանիզմների մշակման համար:

 

Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան