Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»


Հարություն Խաչատրյանը ֆիլմեր նկարահանելու ցանկությունը չի կորցրել

Հասարակություն

ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը փաստում է՝ չի կորցրել ֆիլմեր նկարահանելու ցանկությունը: Անվանի ռեժիսորն այժմ մի քանի նախագծի վրա է աշխատում, աշնանն էլ նոր ֆիլմ կներկայացնի հանրությանը: Այս մասին նա տեղեկացրեց հուլիսի 17-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:

Հարություն Խաչատրյանը՝ կորցրածի և ձեռք բերածի մասին

Մտածում էի, ինչ եմ ձեռք բերել, ինչ եմ կորցրել: Փառք Աստծո, որ ընտանիքիս և ընկերներիս չեմ կորցրել: Արվեստը մի բան է, որ պետք է դավաճանես, որ առաջ գնաս: Իմ ընկերները միայնակ մնացին, թողեցին իրենց ընտանիքները: Ես երջանիկ եմ: Ավելի լավ է, ֆիլմ չնկարահանես, քան կորցնես ընկերներիդ:

...Մրցանակներ շատ ունեմ, երեկ էլ ստացա Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը: Ես շատ հուզված եմ դրա համար: Ամենակարևորը, որ չեմ կորցրել, ֆիլմեր նկարահանելու իմ ախորժակն ու ցանկությունը: Կարծում եմ, որ չեմ կորցրել իմ ցանկությունը օգնել երիտասարդներին:

Հայաստանում ֆիլմերը ցուցադրելու մասին

Ես հիմա վերջացնում եմ նոր ֆիլմը, որը կցուցադրեմ աշնանը: Ես միշտ վախեցել եմ իմ ֆիլմերը ցուցադրել, որովհետև շատ դժվար է եղել իմ ֆիլմերի ընկալումը Հայաստանում:  Տասնյակ հոդվածներ են գրվել այդ ֆիլմերի մասին, հետահայաց ցուցադրություններ են եղել տարբեր փառատոններում: Հայաստանում ցանկացա հետահայաց ցուցադրություն անել, հարցրին ինչու է այս մարդն ուզում նման բան անել: Չեմ բողոքում, բայց անպայման չէ, որ լավ ֆիլմեր նկարահանես, պետք է համբերություն ունենաս, որ քեզ ընդունեն: Ունեմ 4-5 նոր ֆիլմերի սցենարներ, մեկն էլ Վահան Տերյանի մասին է: Հույս ունեÕ ´, որ 10-15 տարի կաշխատեմ և «Ոսկե ծիրանը» չեմ թողնի:

Նոր կինոնկարի մասին

Իմ առաջին ֆիլմից մինչև այսօր աշխատում եմ Միքայել Ստամբոլցյանի հետ: Միակ մարդն է, որ միշտ չի հավանում իմ ֆիլմերը: Դրա համար խնդրում եմ, որ իմ կողքին լինի: Իմ նոր ֆիլմը հայ գաղթականների մասին է, որոնք մեկնում են Հայաստանից: Այս պատմությունն ԱՄՆ-ի մասին է, որտեղ մեկնել էր բարեկամներիցս մեկը: 4-5 անգամ մեկնեցի Լոս Անջելես և նկարահանեցի հայկական համայնքը: Նկարել եմ բանտում, նարկոդիսպանսերներում, դպրոցներում, ծերանոցներում՝ լավը և վատը, այն, ինչ կա: Շատ դժվար է արմատներից պոկվել և հեռանալ, բայց շատ ավելի դժվար է վերադառնալը:

«Ոսկե ծիրան»-ը՝ բազմասերիանոց ֆիլմ

Մենք հիմա էլ շրջափակման մեջ ենք, բայց անում ենք շատ հարուստ փառատոն՝ հարուստ մեր հյուրերով: Ֆիլմ չնկարահանելու տասը տարիներն ինձ համար կորցրած տարիներ են, որովհետև ես 10 ֆիլմ չնկարահանեցի: Մեծ դժբախտություն էր ինձ համար:

…Շատերն ասում են, թե իրենց պետք չէ մրցանակ, բայց դա ոգևորում է մարդուն, ստիպում աշխատել: Շատ երջանիկ եմ, որ կարողացանք «Ոսկե ծիրան» փառատոնը կազմակերպել, դա մեզ համար բազմասերիանոց ֆիլմ է:

Հայաստանում ֆիլմ նկարահանելու մասին

Հայաստանում ճշմարիտ ֆիլմ նկարահանելը շատ դժվար է: Ամբողջ աշխարհում է դժվար: Մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր չեն հասկանում լուրջ մշակույթը: Հայաստանում երկար ժամանակ զարմանում են, թե ինչու են սիրում էժանագին կոմեդիաներ, ռաբիզ երաժշտություն: Մարդիկ սկսել են սիրել և հասկանալ պրիմիտիվ արվեստը, պարզ նախադասությունները:  Մենք պետք է մարդկանց սովորեցնենք ֆիլմերով:  Դիմել ենք քաղաքապետարան, որ մեզ հատկացնեն կենտրոն, որտեղ սկսենք մշակութային կրթություն տալ 7-8 տարեկան երեխաներին: Մենք շատ ենք վախենում, որ նրանք կհամաձայնեն, բայց մեն ք մեր ամբողջ կյանքը կնվիրենք դրան: Կինոն շատ ուժեղ զենք է փոքր ազգերի համար, եկեք չկորցնենք դա:

«Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերի մասին

Ես շատ չեմ սիրում հյուրերի հրավիրել, որոնք ռեժիսոր չեն: Շատ եմ սիրում դերասանուհիներին և դերասաններին, բայց ինձ համար կարևոր է այն, որ ռեժիսորները ինչ-որ կարևոր բան սովորեցնեն երիտասարդներին: Մեր փառատոնին մարդիկ են եկել, որ կինոյի աշխարհում աստղեր են, շատ չենք տխրում, երբ մերժում են մեր հրավերը: Շատ փառատոններ հրավիրում են հայտնի մարդկանց` տալով նրանց 50 հազար եվրո: Մենք հրավիրում ենք մարդկանց առանց փողի, որպեսզի նրանք ստանան իրենց վաստակի համար մրցանակ: Մենք իրավունք չունենք տալ 50 հազար եվրո որևէ մեկին:

ՌեժիսորսցենարիստպրոդյուսերՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Ախալքալաքում:1981-ին ավարտել է ԽԱբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը (ՅուրիԵրզնկյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր աշխատել է Հայաստանի վավերագրական ֆիլմերիկինոստուդիայումայնուհետև` «ՀայՖիլմ» կինոստուդիայումորպես բեմադրող ռեժիսոր: 2004-ից Երևանի «Ոսկե ծիրան»միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրենն էԲազմաթիվ փառատոնային մրցանակների դափնեկիր էՆրա«Վավերագրողը» ֆիլմն արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, «Սահմանը»` ՀՀ նախագահի մրցանակինիսկ 2012-ին«Հայակ» մրցանակիորպես լավագույն ռեժիսորական աշխատանք: 2006-ին Հարություն Խաչատրյանն ընտրվել է Եվրոպականկինոակադեմիայի անդամ, 2007-ին արժանացել է Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ), 2008-ին դարձել է Ֆրանսիայիմշակույթի և հաղորդակց ման նախարարության գրականության և արվեստի շքանշանի ասպետ:

 

Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում