Երևան, 04.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Եթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Փաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ» «Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ» «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»


Սահմանադրական բարեփոխումների պահանջվածությունը Հայաստանում

Քաղաքական

Համակ ուշադրությամբ ծանոթացա տարբեր հեղինակների, քաղաքական գործիչների հրապարակումներին ՀՀ Սահմանադրության նոր խմբագրության առաջին 7 գլուխների վերաբերյալ։ Դրանցում գտա ինչպես հետաքրքիր շատ մտքեր՝ ի պաշտպանություն առաջարկվող սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ դրանց անհրաժեշտությունը վիճարկող մոտեցումներ։ Կային նաև հրապարակումներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեին առաջարկվող փոփոխությունների բովանդակության հետ և կրում էին լոկ ցածրահարգ անձնավորված հայհոյախոսության ու այն հսկայական աշխատանքի վատաբանման լիցք, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից։ Նշեմ, որ նման հրապարակումները, որոնց հետևից ցցված են հասարակության մեջ քաղաքական նեցուկ չունեցող հավակնոտ քաղաքական գործիչների ականջները, նույնպես հարկավոր էին, քանի որ դրանցում հստակ երևում էր դրանց հեղինակների մտավոր սնանկությունը։ Բայց խոսակցությունը, բնականաբար, վերաբերելու է ոչ թե նրանց, այլ առաջարկվող բարեփոխումների էությանը և դրանց անհրաժեշտության աստիճանին։

Առաջինը, ինչի մասին կցանկանայի ասել, այն է, որ, վերլուծելով հրապարակումները՝ գալիս էի այն եզրակացության, որ դրանց հեղինակների մեծ մասն իր փաստարկները և եզրահանգումները կատարում է՝ Սահմանադրության առանձին հոդվածներ և պարագրաֆներ (դրանց նոր խմբագրմամբ) համեմատելով մեր կյանքի այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունեցել գործող Սահմանադրության պայմաններում։ Միանգամայն բնական կլինի, եթե ընթերցողը հարցնի. իսկ այդ դեպքում ինչի՞ հետ համեմատել դրանք։ Այսպիսի հարցադրումն առաջին հայացքից կարող է տեղին թվալ։ Բայց միայն առաջին հայացքից։ Բա ցատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Եվ այսպես, ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԱԺ-ում ձևավորեց խմբակցություն, որը ձայների պարզ մեծամասնություն ունի՝ 50%+1 միավոր (ձայն)։ Այսպիսով, Հայաստանի Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, որը միաժամանակ կառավարող Հանրապետական կուսակցության նախագահն է, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում կարող է ակնկալել խորհրդարանի աջակցությունն իր նախաձեռնած օրենքների ընդունման հարցում։ ՀՀ ԱԺ-ում ստեղծված քաղաքական ուժերի հարաբերակցությունն անցած 8 տարիներին թույլ է տվել ՀՀ Նախագահին հանդես գալ Հայաստանի համար բավական վճռորոշ հայտարարություններով և նախաձեռնություններով։ Անշուշտ, դրանց թվին պետք է դասել 2009թ. հոկտեմբերի 10-ին  «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման» մասին հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը։

Իհարկե, այս շարքին պետք է դասել նաև ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մաքսային, իսկ այնուհետև նաև Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին։ Այս առնչությամբ հարկ է հատկապես նշել նաև ՀՀ Նախագահի հայտարարության երկրորդ մասը, որտեղ նա հստակ հայտարարում է «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Եվրամիության հետ համակողմանի հարաբերությունների հետագա զարգացման աշխատանքը շարունակելու մտադրության մասին։ Ավելին, Սերժ Սարգսյանը Հայկական պետության անունից հայտնում է մեր երկրի պատրաստակամությունը՝ շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ՝ նպատակ ունենալով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը չի պարունակի այնպիսի դրույթներ, որոնք անհամատեղելի կլինեն Հայաստանի այն պարտավորությունների հետ, որոնք ընդունվել են ըստ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանների։ Անցած ժամանակը համոզիչ կերպով ցույց տվեց, որ երկրի նախագահի ընդունած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումն այլընտրանք չունի։ Բավական է հիշել այն իրադարձութ յունները, որոնք վերջին երկու տարիներին, «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովից հետո, տեղի են ունենում Ուկրաինայում։ Այստեղ տեղին է հիշել նաև այն, ինչ գրված է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի Ռիգայի հռչակագրում (2015թ. մայիսի 22)։ Համատեղ հռչակագրում ասված է. «Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են 2013թ. վիլնյուսյան գագաթաժողովից հետո ձեռնարկված քայլերը՝ ԵՄ-ի և նրա գործընկերներից յուրաքանչյուրի միջև տարբերակված երկկողմանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Մասնակիցները ողջունում են ԵՄ-ի և Հ այաստանի միջև ձեռք բերված ապագա համաձայնագրի շրջանակների ընդհանուր ըմբռնումը՝ ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում նրանց համակողմանի համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»։ Այստեղ պետք է հատուկ նշել «ողջունում են ԵՄ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված ապագա համաձայնագրի շրջանակների ընդհանուր ըմբռնում» ձևակերպումը։ Չէ՞ որ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի քաղաքականությունն այս հարցում ոչ մի փոփոխության չի ենթարկվել, իսկ ահա ԵՄ քաղաքականությունը սրբագրվել է, դարձել ավելի պրագմատիկ Հայաստանի Հանրապետության ազգային շահերը հաշվի առնելու հարցում։ Կարծում ենք, որ ԵՄ քաղաքականության վրա ազդել են նաև ուկրաինական իրադարձությունները։ Եվ այս առնչությամբ կուզենայի հիշեցնել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովի նախօրեին։ «Հայաստանն այս իրավիճակում ընտրել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն մտնելը և այսպիսով հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի և ազատ առևտրի մասին համաձայնագրի նախաստորագրումից։ Իհարկե, մենք ընդունում ենք այդ որ ոշումը։ Միևնույն ժամանակ, մենք ուղիներ ենք որոնում ԵՄ-ի և Հայաստանի միջև ապագա համագործակցության համար։ Այն չի ունենա համագործակցության հատուկ որակ, ինչպես Վրաստանի և Մոլդովայի պարագայում է, բայց Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է հանդիսանում»։ Երկու տարի անց՝ 2015թ. մայիսի 20-ին, «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողով մեկնելու նախօրեին ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է. «Եվրամիությունը հաստատում է «Արևելյան գործընկերության» ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետության իրավունքը՝ փնտրել զարգացման սեփական ուղիներ՝ միաժամանակ պահպանելով համագործակցությունը ԵՄ-ի հետ... Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցությունների հետ միասին, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության հետ»։

Բնավ պատահական չէր, որ հատկապես նշեցի Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունների (2009թ.) նախաստորագրման մեծ նշանակությունը։ Հայաստանի քաղաքական ղեկավարության հենց այս բացառիկ կշռադատված քայլն աշխարհին ցույց տվեց պետական մտածողության բարձր մակարդակը Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում լարվածության ծայրահեղ աճի պայմաններում, որը նպատակ ուներ մեղմել լարվածությունը մեր տարածաշրջանում։ Այս քայլը նորովի ընդգծեց Հայաստանի կառուցողական մոտեցումը մեր ազգի համար անգամ այնքան զգայուն հարցում, ինչպիսին է Թուրքիայի Հանրապետության՝ Օսմանյան կայսրության (որը 1915-1923թթ. իրականացրեց Հայոց ցեղասպանությունը) իրավահաջորդի հետ հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիայի հետ, որն իր արտաքին քաղաքականության հիմքում դնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։ Ավելի քան վստահ եմ, որ հենց Հայաստանի կառուցողական դիրքորոշումն է առաջացրել առաջադեմ համաշխարհային հանրության հարգանքն ու համակրանքը, որոնք դրսևորվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի օրերին։ Այստեղ դժվար է գերագնահատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը՝ արտասանված 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ։ Հիշեցնենք, որ հովվապետն իր քարոզի գլխավոր մասը նվիրեց հայերի սպանություններին Օսմանյան Թուրքիայում։ Ֆրանցիսկոս պապն այդ իրադարձություններն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։ «Հայոց ցեղասպանությունը նախորդեց այն սարսափներին, որոնք մարդկությանն սպասում էին հաջորդ հարյուրամյակում»,- ընդգծեց հովվապետը։

Սահմանադրական բարեփոխումներից թվում է, թե շեղվելուց հետո փորձենք պատկերացնել, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը մեծամասնություն չունենար Ազգային ժողովում։ Մենք, իհարկե, հիանալի հիշում ենք, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված բնավ ոչ բոլոր քաղաքական ուժերն են, որ հիացմունքով ընդունեցին Հայաստանի կողմից Ցյուրիխյան արձանագրությունների նախաստորագրումը, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումը։ Չէ՞ որ, եթե Ազգային ժողովը հավանություն չտար այդ հիրավի վճռորոշ որոշումներին, աշխարհի առաջատար երկրները հանձին Հայաստանի անհուսալի գործընկեր կտեսնեին։ Էլ չեմ ասում հնարավոր աղետալի հետևանքների մասին, որոնք կարող էին լինել իրադարձությունների այդօրինակ զարգացման պարագայում։

Պակաս վտանգավոր չէին լինի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հետևանքները։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ՝ այս ասելով։ Հայաստանի Նախագահը, ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը քանիցս ընդգծել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակում։ Նորություն չէ, որ խորհրդարանական խմբակցություններից մեկի ներկայացուցիչները քանիցս հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությ ամբ։ Եթե նման բան պատահեր, նախագահի, արտաքին գործերի նախարարության բազմամյա ջանքերը ջուրը կընկնեին, իսկ ադրբեջանական ղեկավարությունը կստանար երկար սպասված նվերը, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտի լուծարումը, որը, փաստորեն, կնախաձեռնվեր հայկական կողմից։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, նրանց նախագահների վերաբերմունքը մեր երկրի հանդեպ, որոնք հինգ անգամ հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություններով և հռչակագրերով։

Եվ ահա, նման բան կարող էր պատահել, եթե երկրի նախագահը չհենվեր ՀՀ ԱԺ մեծամասնության վրա։

Այժմ՝ ամենագլխավորի մասին։ Առաջարկվող սահմանադրական բարեփոխումներն այն  մասով, որտեղ սահմանված են նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և կառավարության լիազորությունները, գրեթե անհնար են դարձնում այնպիսի իրավիճակը, երբ հնարավոր է խզում մեր պետության կարևորագույն խնդիրների և նրա առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ մոտեցումներում։ Թե ինչ մեխանիզմների և լծակների միջոցով է լուծվում Հայոց պետության կայունության ապահովման այս բացառիկ կարևոր խնդիրը՝ Սահմանադրական իրավունքի մասնագետ գիտնականներին ուղղված հարց է։ Կցանկանայի գոհունակությամբ նշել նրանց բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, այն մասին, որ գերակշռել է պետական մոտեցումը ՀՀ Սահմանադրության՝ ապագային միտված տեքստը մշակելիս։ Խոսքն, իհարկե, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի բոլոր անդամներին է վերաբերում։

Իմ հնչեցրած գնահատականների հաստատումը ցանկացած անաչառ քաղաքական գործիչ, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և Սահմանադրական իրավունքի մասնագետ կարող է տեսնել և լսել՝ դիտելով Վարդան Պողոսյանի և Հրայր Թովմասյանի տեսագրությունը, որն արվել է ս.թ. հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Արտաշես Գեղամյան

Ազգային ժողովի պատգամավոր

Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

Հայաստանի խորհրդարանի

մշտական պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն»

կուսակցության և

«Հյուսիսային հեռանկար» հասարակական

կազմակերպության նախագահ 

Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԱրդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք Քերոբյան