Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրական բարեփոխումների պահանջվածությունը Հայաստանում

Politics

Համակ ուշադրությամբ ծանոթացա տարբեր հեղինակների, քաղաքական գործիչների հրապարակումներին ՀՀ Սահմանադրության նոր խմբագրության առաջին 7 գլուխների վերաբերյալ։ Դրանցում գտա ինչպես հետաքրքիր շատ մտքեր՝ ի պաշտպանություն առաջարկվող սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ դրանց անհրաժեշտությունը վիճարկող մոտեցումներ։ Կային նաև հրապարակումներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեին առաջարկվող փոփոխությունների բովանդակության հետ և կրում էին լոկ ցածրահարգ անձնավորված հայհոյախոսության ու այն հսկայական աշխատանքի վատաբանման լիցք, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից։ Նշեմ, որ նման հրապարակումները, որոնց հետևից ցցված են հասարակության մեջ քաղաքական նեցուկ չունեցող հավակնոտ քաղաքական գործիչների ականջները, նույնպես հարկավոր էին, քանի որ դրանցում հստակ երևում էր դրանց հեղինակների մտավոր սնանկությունը։ Բայց խոսակցությունը, բնականաբար, վերաբերելու է ոչ թե նրանց, այլ առաջարկվող բարեփոխումների էությանը և դրանց անհրաժեշտության աստիճանին։

Առաջինը, ինչի մասին կցանկանայի ասել, այն է, որ, վերլուծելով հրապարակումները՝ գալիս էի այն եզրակացության, որ դրանց հեղինակների մեծ մասն իր փաստարկները և եզրահանգումները կատարում է՝ Սահմանադրության առանձին հոդվածներ և պարագրաֆներ (դրանց նոր խմբագրմամբ) համեմատելով մեր կյանքի այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունեցել գործող Սահմանադրության պայմաններում։ Միանգամայն բնական կլինի, եթե ընթերցողը հարցնի. իսկ այդ դեպքում ինչի՞ հետ համեմատել դրանք։ Այսպիսի հարցադրումն առաջին հայացքից կարող է տեղին թվալ։ Բայց միայն առաջին հայացքից։ Բա ցատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Եվ այսպես, ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԱԺ-ում ձևավորեց խմբակցություն, որը ձայների պարզ մեծամասնություն ունի՝ 50%+1 միավոր (ձայն)։ Այսպիսով, Հայաստանի Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, որը միաժամանակ կառավարող Հանրապետական կուսակցության նախագահն է, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում կարող է ակնկալել խորհրդարանի աջակցությունն իր նախաձեռնած օրենքների ընդունման հարցում։ ՀՀ ԱԺ-ում ստեղծված քաղաքական ուժերի հարաբերակցությունն անցած 8 տարիներին թույլ է տվել ՀՀ Նախագահին հանդես գալ Հայաստանի համար բավական վճռորոշ հայտարարություններով և նախաձեռնություններով։ Անշուշտ, դրանց թվին պետք է դասել 2009թ. հոկտեմբերի 10-ին  «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման» մասին հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը։

Իհարկե, այս շարքին պետք է դասել նաև ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մաքսային, իսկ այնուհետև նաև Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին։ Այս առնչությամբ հարկ է հատկապես նշել նաև ՀՀ Նախագահի հայտարարության երկրորդ մասը, որտեղ նա հստակ հայտարարում է «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Եվրամիության հետ համակողմանի հարաբերությունների հետագա զարգացման աշխատանքը շարունակելու մտադրության մասին։ Ավելին, Սերժ Սարգսյանը Հայկական պետության անունից հայտնում է մեր երկրի պատրաստակամությունը՝ շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ՝ նպատակ ունենալով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը չի պարունակի այնպիսի դրույթներ, որոնք անհամատեղելի կլինեն Հայաստանի այն պարտավորությունների հետ, որոնք ընդունվել են ըստ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանների։ Անցած ժամանակը համոզիչ կերպով ցույց տվեց, որ երկրի նախագահի ընդունած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումն այլընտրանք չունի։ Բավական է հիշել այն իրադարձութ յունները, որոնք վերջին երկու տարիներին, «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովից հետո, տեղի են ունենում Ուկրաինայում։ Այստեղ տեղին է հիշել նաև այն, ինչ գրված է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի Ռիգայի հռչակագրում (2015թ. մայիսի 22)։ Համատեղ հռչակագրում ասված է. «Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են 2013թ. վիլնյուսյան գագաթաժողովից հետո ձեռնարկված քայլերը՝ ԵՄ-ի և նրա գործընկերներից յուրաքանչյուրի միջև տարբերակված երկկողմանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Մասնակիցները ողջունում են ԵՄ-ի և Հ այաստանի միջև ձեռք բերված ապագա համաձայնագրի շրջանակների ընդհանուր ըմբռնումը՝ ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում նրանց համակողմանի համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»։ Այստեղ պետք է հատուկ նշել «ողջունում են ԵՄ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված ապագա համաձայնագրի շրջանակների ընդհանուր ըմբռնում» ձևակերպումը։ Չէ՞ որ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի քաղաքականությունն այս հարցում ոչ մի փոփոխության չի ենթարկվել, իսկ ահա ԵՄ քաղաքականությունը սրբագրվել է, դարձել ավելի պրագմատիկ Հայաստանի Հանրապետության ազգային շահերը հաշվի առնելու հարցում։ Կարծում ենք, որ ԵՄ քաղաքականության վրա ազդել են նաև ուկրաինական իրադարձությունները։ Եվ այս առնչությամբ կուզենայի հիշեցնել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովի նախօրեին։ «Հայաստանն այս իրավիճակում ընտրել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն մտնելը և այսպիսով հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի և ազատ առևտրի մասին համաձայնագրի նախաստորագրումից։ Իհարկե, մենք ընդունում ենք այդ որ ոշումը։ Միևնույն ժամանակ, մենք ուղիներ ենք որոնում ԵՄ-ի և Հայաստանի միջև ապագա համագործակցության համար։ Այն չի ունենա համագործակցության հատուկ որակ, ինչպես Վրաստանի և Մոլդովայի պարագայում է, բայց Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է հանդիսանում»։ Երկու տարի անց՝ 2015թ. մայիսի 20-ին, «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողով մեկնելու նախօրեին ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է. «Եվրամիությունը հաստատում է «Արևելյան գործընկերության» ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետության իրավունքը՝ փնտրել զարգացման սեփական ուղիներ՝ միաժամանակ պահպանելով համագործակցությունը ԵՄ-ի հետ... Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցությունների հետ միասին, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության հետ»։

Բնավ պատահական չէր, որ հատկապես նշեցի Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունների (2009թ.) նախաստորագրման մեծ նշանակությունը։ Հայաստանի քաղաքական ղեկավարության հենց այս բացառիկ կշռադատված քայլն աշխարհին ցույց տվեց պետական մտածողության բարձր մակարդակը Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում լարվածության ծայրահեղ աճի պայմաններում, որը նպատակ ուներ մեղմել լարվածությունը մեր տարածաշրջանում։ Այս քայլը նորովի ընդգծեց Հայաստանի կառուցողական մոտեցումը մեր ազգի համար անգամ այնքան զգայուն հարցում, ինչպիսին է Թուրքիայի Հանրապետության՝ Օսմանյան կայսրության (որը 1915-1923թթ. իրականացրեց Հայոց ցեղասպանությունը) իրավահաջորդի հետ հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիայի հետ, որն իր արտաքին քաղաքականության հիմքում դնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։ Ավելի քան վստահ եմ, որ հենց Հայաստանի կառուցողական դիրքորոշումն է առաջացրել առաջադեմ համաշխարհային հանրության հարգանքն ու համակրանքը, որոնք դրսևորվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի օրերին։ Այստեղ դժվար է գերագնահատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը՝ արտասանված 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ։ Հիշեցնենք, որ հովվապետն իր քարոզի գլխավոր մասը նվիրեց հայերի սպանություններին Օսմանյան Թուրքիայում։ Ֆրանցիսկոս պապն այդ իրադարձություններն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։ «Հայոց ցեղասպանությունը նախորդեց այն սարսափներին, որոնք մարդկությանն սպասում էին հաջորդ հարյուրամյակում»,- ընդգծեց հովվապետը։

Սահմանադրական բարեփոխումներից թվում է, թե շեղվելուց հետո փորձենք պատկերացնել, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը մեծամասնություն չունենար Ազգային ժողովում։ Մենք, իհարկե, հիանալի հիշում ենք, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված բնավ ոչ բոլոր քաղաքական ուժերն են, որ հիացմունքով ընդունեցին Հայաստանի կողմից Ցյուրիխյան արձանագրությունների նախաստորագրումը, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումը։ Չէ՞ որ, եթե Ազգային ժողովը հավանություն չտար այդ հիրավի վճռորոշ որոշումներին, աշխարհի առաջատար երկրները հանձին Հայաստանի անհուսալի գործընկեր կտեսնեին։ Էլ չեմ ասում հնարավոր աղետալի հետևանքների մասին, որոնք կարող էին լինել իրադարձությունների այդօրինակ զարգացման պարագայում։

Պակաս վտանգավոր չէին լինի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հետևանքները։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ՝ այս ասելով։ Հայաստանի Նախագահը, ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը քանիցս ընդգծել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակում։ Նորություն չէ, որ խորհրդարանական խմբակցություններից մեկի ներկայացուցիչները քանիցս հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությ ամբ։ Եթե նման բան պատահեր, նախագահի, արտաքին գործերի նախարարության բազմամյա ջանքերը ջուրը կընկնեին, իսկ ադրբեջանական ղեկավարությունը կստանար երկար սպասված նվերը, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտի լուծարումը, որը, փաստորեն, կնախաձեռնվեր հայկական կողմից։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, նրանց նախագահների վերաբերմունքը մեր երկրի հանդեպ, որոնք հինգ անգամ հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություններով և հռչակագրերով։

Եվ ահա, նման բան կարող էր պատահել, եթե երկրի նախագահը չհենվեր ՀՀ ԱԺ մեծամասնության վրա։

Այժմ՝ ամենագլխավորի մասին։ Առաջարկվող սահմանադրական բարեփոխումներն այն  մասով, որտեղ սահմանված են նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և կառավարության լիազորությունները, գրեթե անհնար են դարձնում այնպիսի իրավիճակը, երբ հնարավոր է խզում մեր պետության կարևորագույն խնդիրների և նրա առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ մոտեցումներում։ Թե ինչ մեխանիզմների և լծակների միջոցով է լուծվում Հայոց պետության կայունության ապահովման այս բացառիկ կարևոր խնդիրը՝ Սահմանադրական իրավունքի մասնագետ գիտնականներին ուղղված հարց է։ Կցանկանայի գոհունակությամբ նշել նրանց բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, այն մասին, որ գերակշռել է պետական մոտեցումը ՀՀ Սահմանադրության՝ ապագային միտված տեքստը մշակելիս։ Խոսքն, իհարկե, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի բոլոր անդամներին է վերաբերում։

Իմ հնչեցրած գնահատականների հաստատումը ցանկացած անաչառ քաղաքական գործիչ, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և Սահմանադրական իրավունքի մասնագետ կարող է տեսնել և լսել՝ դիտելով Վարդան Պողոսյանի և Հրայր Թովմասյանի տեսագրությունը, որն արվել է ս.թ. հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Արտաշես Գեղամյան

Ազգային ժողովի պատգամավոր

Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

Հայաստանի խորհրդարանի

մշտական պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն»

կուսակցության և

«Հյուսիսային հեռանկար» հասարակական

կազմակերպության նախագահ 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App