Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»


Պապ, ես քեզնից լավ եմ ծառայելու. զորակոչվելուց առաջ հորն ասել է դիվերսիայից զոհված Խաչատուրը

Հասարակություն

news.am-ը գրում է.

Շփման գծում անցած տարվա հուլիս-օգոստոսյան լարվածության ժամանակ զոհված Խաչատուր Բադասյանի հայրն օրեր առաջ Ռուաստանից վերադարձել է. հուլիսի 26-ին լրանում է որդու մահվան մեկ տարին:

Խաչատուրը ծնվել է Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում, Շուշիում տոնած հաղթանակից ընդամենը 4 ամիս անց: Աշխույժ, ընկերասեր Խաչատուրը հարազատների, հարեւանների եւ դասընկերների սիրելին էր:

«Մանկուց շատ կոկիկ երեխա է եղել, ժամերով սանրվում էր, պատրաստվում, հետո տնից դուրս գալիս: Մեկ-մեկ կատակով ասում էի՝ հո դու աղջիկ չե՞ս, մի քիչ արագացրու: Բայց այդ կոկիկությունը նրան նաեւ զգուշավոր էր դարձնում բոլոր հարցերում»,- որդու մասին պատմում է հայրը՝ Լյովա Բադասյանը:

Դպրոցն ավարտելուց հետո Խաչատուրը հոր հետ մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Լյովա Բադասյանը հիշում է՝ հենց այդ ամիսների ընթացքում էլ բացահայտում է որդու աշխատասիրությունն ու ընդունակությունները: Խաչատուրը կատարում է ցանկացած տիպի աշխատանք, օգնում հորը, ապա միասին վերադառնում են Հայաստան. 18-ամյա տղան պետք է պարտքը կատարեր:

«Բանակի քեֆի ժամանակ խոսում էինք, ասացի՝ տղա ես, գնա ծառայիր, ինքն էլ պատասխանեց. «Պապ, ես կգնամ, կծառայեմ ու քեզնից էլ լավ կծառայեմ»: Խոստումը կատարեց որդիս, ապացուցեց, որ ինձնից ավելի լավ կարող է պաշտպանել հայրենիքը»,- շարունակում է զոհված զինծառայողի հայրը՝ ընդգծելով, որ որդին ուրախությամբ եւ հպարտությամբ է մեկնել Արցախ:

Ծառայության ընթացքում Խաչատուրը, հոր պնդմամբ, երբեք նեղություն չի տվել, ոչ մի բանից չի դժգոհել: Ինչպես ծառայակիցներն են նշում, շատ զգուշավոր էր. դիրքերում բոլորին հորդորում էր ուշադիր լինել:

«Տղաս ինքն էր ուզում գնալ պոստեր, ինձ նույնիսկ ասաց, որ ոչինչ չձեռնարկեմ, որ հանկարծ պոստեր չտանեն: Շատ էր ուզում պոստերում ծառայել: Բայց ինքն էլ պոստերում շատ զգույշ էր, թե ո՞նց եղավ. հակառակորդի գնդակը զգուշավորություն չի հարցնում»,- խոսքը եզրափակում է հայրը:

Հուլիսի 26-ին Հաղթանակ գյուղում նշելու են Խաչատուր Բադասյանի մահվան 1-ին տարելիցը, որին մասնակցելու են նաեւ պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մի քանի ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական գործողությունները կանխելիս զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Խաչատուր Բադասյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հետմահու «Արիության մեդալով» պարգեւատրել է 19-ամյա զինծառայողին:

Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա Կոստանյան