Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի Սարգսյան Թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն․ Աբրահամյան Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ Զաքարյան Մեքենան անկանոն վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց


Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում

Իրանի իսլամական հանրապետությունը և Ադրբեջանը կարևորել են Թեհրան-Բաքու համագործակցությունների ամրապնդումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Անցած շաբաթ Բաքվում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը և Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ Ալի Աբբասովն ունեցած հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ու դրանց զարգացման հեռանկարների շուրջ: Հանդիպման ժամանակ, Մոհսեն Փաքայինն ընդգծելով մասնավոր բաժինների համագործակցության ամրապնդմանն ուղղված նախադրյալների ստեղծման անհրաժեշտությունն ասել է.«Մոտ ապագայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իրանցի փորձառու և ակտիվ ընկերությունների ներկայացուցիչներից կազմված մի պատվիրակություն կայցելի Ադրբեջան: Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևի վերջերս Իրան կատարած այցը ,որպես դարձակետ հիշելով երկու երկրի հարաբերություններում, Մոհսեն Փաքայինն ասել է.«Հուսուվ ենք տեխնոլոգիայի բնագավառում համագործակցությունների համաձայնագրի ստորագրումից հետո, երկու երկրի գործակցությունների արժեքը զգալիորեն կբարձրանա»: Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլորգիաների նախարարն արդյունավետ ու կառուցողական համարելով վերջերս Իրան տված այցը և անցկացրած հանդիպումներն ու բանակցությունները հավելել .«Երկկողմ հաարբերությունների խորացման ու ընդլայնման մասին համաձայնագիրը պատրաստ է ,որը մոտ ապագայում կհանձնվի երկու երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ստորագրմանը»: *** ՄԻՆՍԿ-ի խմբի ամերիկացի համանախագահ՝ Ջեյմզ Ուորլիքը հույս է հայտնել ,որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի առաջարկը և Փարիզում կհանդիպեն: ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահն ակնարկելով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած սպանության որոշ դեպքերին,մտահոգություն է հայտնել այն մասին ,որ նման դեպքերը ,որոնք հանգեցնում են մարդկանց սպանությանն ու վիրավորվելուն,կարող են խափանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ՄԻՆՍԿ-ի խմբի ջանքերը: Ջեյմս Ուորլիքը հավակնել է,որ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահները մտադիր են օգնել կողմերին,որպեսզի այդ հակամարտությունը կարգավորվի բանակցության միջոցով ,քանզի այդ հակամարտությունը պատերազմով և ուժային միջոցով չի կարող կարգավորվել: Նա հստակեցրել է,որ ներկայումս ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագհաները մտադիր են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Անդրադառնալով 2013 թ.-ի նոյեմբերին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների արդյունավետ հանդիպմանը ՄԻՆՍԿ-ի խմբի ամերիկացի համանախագահն ասել է.-«Այդ բանակցությունների շարունակումը կարող է կարևոր քայլ լինել խաղաղության ապահովման ուղղությամբ»: *** Օրերս Հայաստանում տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը,որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը,վարչապետը պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյանին առաջարկել է կառավարությանը զեկուցել ԼՂ-ի Քարվաճառի տարածքում տեղի ունեցող դեպքերի մասին:Նա նշել է,որ այժմ համապատասխան հավելյալ միջոցառումներ կիրականացնենք՝ արդեն մեր բանակային զորամիավորման և պաշտպանության բանակի հրամանատարության միջև համագործակցության շրջանակում, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն»: «1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետևանքով պարբերաբար և´ դիպուկահարների կրակոցների, և´ դիվերսիոն հետախուզական գործողությունների ձևերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այս վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի մարզ: Միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից նաև Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ և վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային»: «Խմբի անդամները հայտնաբերված են, այսօր Պաշտպանության բանակի հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում և´ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման և այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, և նաև ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջև դրված խնդիրները լուծում է, այսինքն՝ այն խնդիրը, որը պետք էր կատարել բանակի և իրավապահ մարմինների համագործակցությամբ իրականացվել է»-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: *** Տաջիկստանի ԱԳ նախարարն անցած շաբաթ Ղրղզստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել է սահմանային և երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր: Հանդիպման ժամանակ Սերոջեդդին Ասլովը և Ալմասբեկ Աթամբաևն ընդգծել են երկու երկրի համատեղ սահմանի անվտանգության ու կայունության պահպանման նշանակությունը և վստահություն են հայտնել ,որ սահմանային լարվածությունները կկարգավորվեն երկու երկրի պաշտոնատարների վճռակամությամբ: Հանդիպման ժամանակ քննարկման են ենթարկվել երկկողմ հարաբերությունների հետ կապված կարևոր հարցեր,հատկապես ղրղզ սահմանապահների հրաձգությունից և Ղրղզստանի Բատկենի հետ Տաջիկստանի սահմանակից Ասֆարե տարածքի 8 բնակիչների սպանվելուց ու վիրավորվելուց հետո, երկու երկրի սահմանային տարածքներում տիրող իրավիճակը: Ղրղզստանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Երկու երկրի ԱԳ նախարարները քննարկել են սահմանային մերձակա տարածքներում կամուրջների և ավտոճանապարհների կառուցման հետ կապված հարցեր: Հիշյալ աղբյուրի խոսքերով Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարությունների պաշտոնատարներն այդ հանդիպման ժամանակ վստահություն են հայտնել ,որ տաջիկ պաշտոնյայի Բիշքեկ կատարած այցը և կատարված բանակցությունները կնպաստեն երկու երկրի հարաբերությունների զարգացմանը: Տաջիկ պաշտոնյան այն դեպքում է այցելել Բիշքեկ և բանակցություններ վարել ղրղզ պաշտոնարների հետ ,երբ սույն թվականի հուլիսի 10-ին Տաջիկստանի Ասֆարե և Ղրղզստանի Բաթքեն սահմանային տարածքներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է մեկ և վիրավորվել 7 տաջիկ: Հավելենք, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանի երկարությունը շուրջ 971 կմ է: ԽՍՀՄ փլուզումից հետո կողմերն ունեն ավելի քան 70 վիճելի տարածքներ սահմանի երկայնքով: Իրավիճակը լարված է հատկապես Բաթքենի շրջանի սահմանամերձ հատվածում: Նշենք ,որ տարվա սկզբից ի վեր քանի անգամ բախումներ են տեղի ունեցել սահմանային տարաձայնությունների պատճառով: *** Անցած շաբաթ Ղազախստանի ԱԳ նախարարի և Ղրղզստանի նախագահի բանակցությունների առանցքն է կազմել տարածաշրջանի անվտանգության ու կայունության ապահովման հարցերի քննարկումը և Մաքսային միությանը միանալու Ղրղզստանի հայտնած պատրաստակամության գործընթացը: Հանդիպման ժամանակ, նաև քննարկման են ենթարկվել տարբեր այդ թվում երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր: Ղազախստանի ԱԳ նախարարը այդ հանդիպման ժամանակ խոսել է Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների ու բանակցությունների արդյունքների և 2050 թ.-ի ռազմավարության համաձայն՝ Ղազախստանի զարգացման կապակցությամբ քաղաքական , տնտեսական ու հասարակական առաջնահերթությունների մասին: Ղազախստանի և Ղրղզստանի պաշտոնատարներն այն դեպքում են հանդիպել,երբ նախատեսված է Ղրղզստանը 2015 թ.-ի սկզբին միանա Մաքսային միությանը: Այս առնչությամբ Ղրղզստանի կառավարությունը վավերացրել է «ճանապարհային քարտեզ նախագիծը՝ Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միջավայր մտնելու համար: Ընդսմին որոշ ժամանակ առաջ, Ռուսաստանի , Ղազախստանի և Բելառուսի նախագահները Ասթանայում մի պայմանագիր են կնքել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին: Ղրղզստանը հուսով է,որ այդ միությանը ինտեգրվելուց հետո կկարողանա իր տնտեսության մեջ օգտվել այդ միության ներդրումային հնարավորություններից: *** Ղազախստանի կառավարությունը ազգաբնակչության քաղաքականությունների շրջանակում ղազախ իմիգրանտներին կոչ է արել վերադառնալ հայրենիք և խոստացել է նրանց հատուկ հնարավորություններ ու դյուրություններ ընձեռել: Այս կապակցությամբ Ղազախստանի կառավարությունը Կասպից ծովի մոտ գտնվող այդ երկրի արևմտյան տարածքները,որպես տարածաշրջանի յոթ տարածքներից մեկը նկատի է առել արտերկրում գտնվող ղազախներին բնակեցնելու համար և նախատեսված է մեկ տարվա ընթացքում նրանց տրամադրել Ղազախստանի անձնագրեր: Առավել դրան Ասթանայի կառավարությունը ակտիվացնում է իմիգրանտ ղազախներին երկիր վերադարձնելու ծրագիրը և դա այն դեպքում ,երբ վերլուծաբանների կարծիքով Ասթանայի այդ որոշումը գնահատում են Ղազախստանի ներքին գործերին ՌԴ-ի միջամտության հնարավորությունը սահամանփակելու նպատակով արվող քայլ: Ընդսմին երկու տարի առաջ Ղազախստանի կառավարությունը որոշ ժամանակով դադարեցրել էր գաղթականների երկիր վերադարձնելու ծրագիրը, արևմտյան տարածքներում անհանդարտությունները շարունակվելու պատճառով և այդ ժամանակ թվում էր ,որ ծավալուն անհանդարտությունների պատճառներից մեկը ժողովրդի դժգոհությունն էր արտերկրում ղազախների վերադարձի գործընթացում առկա խնդիրների կապակցությամբ: Այնուամենայնիվ իմիգրանտների երկիր վերադառնալու առաջին փուլում ընդգրկված էր տնտեսական ու հասարակական առավելությունների շնորհումը և Ասթանայի պաշտոնատարները արտերկրում կառավարության պաշտոնական ներկայացուցիչների օգնությամբ իրագործեցին դիմորդներին երկիր վերադարձնելու նախագիծը:
Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՀայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանՍամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԱպարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանԵրիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն․ Աբրահամյան «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան«Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ