Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում

Իրանի իսլամական հանրապետությունը և Ադրբեջանը կարևորել են Թեհրան-Բաքու համագործակցությունների ամրապնդումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Անցած շաբաթ Բաքվում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը և Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ Ալի Աբբասովն ունեցած հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ու դրանց զարգացման հեռանկարների շուրջ: Հանդիպման ժամանակ, Մոհսեն Փաքայինն ընդգծելով մասնավոր բաժինների համագործակցության ամրապնդմանն ուղղված նախադրյալների ստեղծման անհրաժեշտությունն ասել է.«Մոտ ապագայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իրանցի փորձառու և ակտիվ ընկերությունների ներկայացուցիչներից կազմված մի պատվիրակություն կայցելի Ադրբեջան: Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևի վերջերս Իրան կատարած այցը ,որպես դարձակետ հիշելով երկու երկրի հարաբերություններում, Մոհսեն Փաքայինն ասել է.«Հուսուվ ենք տեխնոլոգիայի բնագավառում համագործակցությունների համաձայնագրի ստորագրումից հետո, երկու երկրի գործակցությունների արժեքը զգալիորեն կբարձրանա»: Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլորգիաների նախարարն արդյունավետ ու կառուցողական համարելով վերջերս Իրան տված այցը և անցկացրած հանդիպումներն ու բանակցությունները հավելել .«Երկկողմ հաարբերությունների խորացման ու ընդլայնման մասին համաձայնագիրը պատրաստ է ,որը մոտ ապագայում կհանձնվի երկու երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ստորագրմանը»: *** ՄԻՆՍԿ-ի խմբի ամերիկացի համանախագահ՝ Ջեյմզ Ուորլիքը հույս է հայտնել ,որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի առաջարկը և Փարիզում կհանդիպեն: ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահն ակնարկելով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած սպանության որոշ դեպքերին,մտահոգություն է հայտնել այն մասին ,որ նման դեպքերը ,որոնք հանգեցնում են մարդկանց սպանությանն ու վիրավորվելուն,կարող են խափանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ՄԻՆՍԿ-ի խմբի ջանքերը: Ջեյմս Ուորլիքը հավակնել է,որ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահները մտադիր են օգնել կողմերին,որպեսզի այդ հակամարտությունը կարգավորվի բանակցության միջոցով ,քանզի այդ հակամարտությունը պատերազմով և ուժային միջոցով չի կարող կարգավորվել: Նա հստակեցրել է,որ ներկայումս ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագհաները մտադիր են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Անդրադառնալով 2013 թ.-ի նոյեմբերին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների արդյունավետ հանդիպմանը ՄԻՆՍԿ-ի խմբի ամերիկացի համանախագահն ասել է.-«Այդ բանակցությունների շարունակումը կարող է կարևոր քայլ լինել խաղաղության ապահովման ուղղությամբ»: *** Օրերս Հայաստանում տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը,որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը,վարչապետը պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյանին առաջարկել է կառավարությանը զեկուցել ԼՂ-ի Քարվաճառի տարածքում տեղի ունեցող դեպքերի մասին:Նա նշել է,որ այժմ համապատասխան հավելյալ միջոցառումներ կիրականացնենք՝ արդեն մեր բանակային զորամիավորման և պաշտպանության բանակի հրամանատարության միջև համագործակցության շրջանակում, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն»: «1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետևանքով պարբերաբար և´ դիպուկահարների կրակոցների, և´ դիվերսիոն հետախուզական գործողությունների ձևերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այս վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի մարզ: Միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից նաև Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ և վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային»: «Խմբի անդամները հայտնաբերված են, այսօր Պաշտպանության բանակի հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում և´ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման և այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, և նաև ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջև դրված խնդիրները լուծում է, այսինքն՝ այն խնդիրը, որը պետք էր կատարել բանակի և իրավապահ մարմինների համագործակցությամբ իրականացվել է»-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: *** Տաջիկստանի ԱԳ նախարարն անցած շաբաթ Ղրղզստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել է սահմանային և երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր: Հանդիպման ժամանակ Սերոջեդդին Ասլովը և Ալմասբեկ Աթամբաևն ընդգծել են երկու երկրի համատեղ սահմանի անվտանգության ու կայունության պահպանման նշանակությունը և վստահություն են հայտնել ,որ սահմանային լարվածությունները կկարգավորվեն երկու երկրի պաշտոնատարների վճռակամությամբ: Հանդիպման ժամանակ քննարկման են ենթարկվել երկկողմ հարաբերությունների հետ կապված կարևոր հարցեր,հատկապես ղրղզ սահմանապահների հրաձգությունից և Ղրղզստանի Բատկենի հետ Տաջիկստանի սահմանակից Ասֆարե տարածքի 8 բնակիչների սպանվելուց ու վիրավորվելուց հետո, երկու երկրի սահմանային տարածքներում տիրող իրավիճակը: Ղրղզստանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Երկու երկրի ԱԳ նախարարները քննարկել են սահմանային մերձակա տարածքներում կամուրջների և ավտոճանապարհների կառուցման հետ կապված հարցեր: Հիշյալ աղբյուրի խոսքերով Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարությունների պաշտոնատարներն այդ հանդիպման ժամանակ վստահություն են հայտնել ,որ տաջիկ պաշտոնյայի Բիշքեկ կատարած այցը և կատարված բանակցությունները կնպաստեն երկու երկրի հարաբերությունների զարգացմանը: Տաջիկ պաշտոնյան այն դեպքում է այցելել Բիշքեկ և բանակցություններ վարել ղրղզ պաշտոնարների հետ ,երբ սույն թվականի հուլիսի 10-ին Տաջիկստանի Ասֆարե և Ղրղզստանի Բաթքեն սահմանային տարածքներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է մեկ և վիրավորվել 7 տաջիկ: Հավելենք, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանի երկարությունը շուրջ 971 կմ է: ԽՍՀՄ փլուզումից հետո կողմերն ունեն ավելի քան 70 վիճելի տարածքներ սահմանի երկայնքով: Իրավիճակը լարված է հատկապես Բաթքենի շրջանի սահմանամերձ հատվածում: Նշենք ,որ տարվա սկզբից ի վեր քանի անգամ բախումներ են տեղի ունեցել սահմանային տարաձայնությունների պատճառով: *** Անցած շաբաթ Ղազախստանի ԱԳ նախարարի և Ղրղզստանի նախագահի բանակցությունների առանցքն է կազմել տարածաշրջանի անվտանգության ու կայունության ապահովման հարցերի քննարկումը և Մաքսային միությանը միանալու Ղրղզստանի հայտնած պատրաստակամության գործընթացը: Հանդիպման ժամանակ, նաև քննարկման են ենթարկվել տարբեր այդ թվում երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր: Ղազախստանի ԱԳ նախարարը այդ հանդիպման ժամանակ խոսել է Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների ու բանակցությունների արդյունքների և 2050 թ.-ի ռազմավարության համաձայն՝ Ղազախստանի զարգացման կապակցությամբ քաղաքական , տնտեսական ու հասարակական առաջնահերթությունների մասին: Ղազախստանի և Ղրղզստանի պաշտոնատարներն այն դեպքում են հանդիպել,երբ նախատեսված է Ղրղզստանը 2015 թ.-ի սկզբին միանա Մաքսային միությանը: Այս առնչությամբ Ղրղզստանի կառավարությունը վավերացրել է «ճանապարհային քարտեզ նախագիծը՝ Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միջավայր մտնելու համար: Ընդսմին որոշ ժամանակ առաջ, Ռուսաստանի , Ղազախստանի և Բելառուսի նախագահները Ասթանայում մի պայմանագիր են կնքել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին: Ղրղզստանը հուսով է,որ այդ միությանը ինտեգրվելուց հետո կկարողանա իր տնտեսության մեջ օգտվել այդ միության ներդրումային հնարավորություններից: *** Ղազախստանի կառավարությունը ազգաբնակչության քաղաքականությունների շրջանակում ղազախ իմիգրանտներին կոչ է արել վերադառնալ հայրենիք և խոստացել է նրանց հատուկ հնարավորություններ ու դյուրություններ ընձեռել: Այս կապակցությամբ Ղազախստանի կառավարությունը Կասպից ծովի մոտ գտնվող այդ երկրի արևմտյան տարածքները,որպես տարածաշրջանի յոթ տարածքներից մեկը նկատի է առել արտերկրում գտնվող ղազախներին բնակեցնելու համար և նախատեսված է մեկ տարվա ընթացքում նրանց տրամադրել Ղազախստանի անձնագրեր: Առավել դրան Ասթանայի կառավարությունը ակտիվացնում է իմիգրանտ ղազախներին երկիր վերադարձնելու ծրագիրը և դա այն դեպքում ,երբ վերլուծաբանների կարծիքով Ասթանայի այդ որոշումը գնահատում են Ղազախստանի ներքին գործերին ՌԴ-ի միջամտության հնարավորությունը սահամանփակելու նպատակով արվող քայլ: Ընդսմին երկու տարի առաջ Ղազախստանի կառավարությունը որոշ ժամանակով դադարեցրել էր գաղթականների երկիր վերադարձնելու ծրագիրը, արևմտյան տարածքներում անհանդարտությունները շարունակվելու պատճառով և այդ ժամանակ թվում էր ,որ ծավալուն անհանդարտությունների պատճառներից մեկը ժողովրդի դժգոհությունն էր արտերկրում ղազախների վերադարձի գործընթացում առկա խնդիրների կապակցությամբ: Այնուամենայնիվ իմիգրանտների երկիր վերադառնալու առաջին փուլում ընդգրկված էր տնտեսական ու հասարակական առավելությունների շնորհումը և Ասթանայի պաշտոնատարները արտերկրում կառավարության պաշտոնական ներկայացուցիչների օգնությամբ իրագործեցին դիմորդներին երկիր վերադարձնելու նախագիծը:
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference