Թուրքական զինուժը ավիահարվածներ է հասցրել Իրաքում քրդերի դիրքերին
ՄիջազգայինԹուրքական ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դիրքերի ուղղությամբ, որ տեղակայված են Իրաքի հյուսիսում:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` CNN Turk հեռուստաալիքին հղումով ռազմական գործողություններին մասնակցել է ավելի քան 30 ինքնաթիռ, որոնք օդ են բարձրացել Դիարբեքիրի ավիաբազայից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական F-16 կործանիչները կրակ են բացել Իրաքում քուրդ զինյալների ուղղությամբ: Միևնույն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև վտանգն ամբողջությամբ չվերացվի: