Քլինթոնների ընտանիքն ութ տարվա ընթացքում վաստակել է 140 մլն դոլար
ՄիջազգայինԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը և նրա ամուսին` Բիլ Քլինթոնը, 2007 թ-ից ի վեր, վճարել են մոտ 44 մլն դոլարի չափով դաշնային հարկեր: Այդ ընթացքում, ընտանիքի ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 140 մլն դոլար, հայտնում է Reuters-ը:
Նշվում է նաև, որ այդ տարիների ընթացքում ընտանիքը բարեգործության համար նվիրաբերել է մոտ 15 մլն դոլար:
Գործակալության տվյալներով` հիմնական ֆինանսավորումը Քլինթոնները ստանում են դասախոսություններից: Յուրաքանչյուր ելույթի համար Հիլարի Քլինթոնը ստանում է 225 հազար դոլար և ավելին: