Թուրքիայում պայթեցվել է զինուժի ռազմական ավտոմեքենան
ՄիջազգայինAnadolu գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի արևելքում գտնվող Մարդին նահանգում ահաբեկիչները պայթեցել են զինվորականներին տեղափոխող ավտոմեքենան:
Պայթյունի հետևանքով զինվորներից մեկը զոհվել, չորսը վիրավորվել:
Տեղեկության համաձայն՝ զինվորականները նավթատարի Քերքուք-Յումուրթալըք հատվածի հսկողությունն էին իրականացնում:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, փաստի առիթով հետաքննություն է սկսվել: