Մեքսիկայի նախագահի թիկնապահից գողացել են նրա ատրճանակը
ՄիջազգայինTert.am-ը գրում է.
Մեքսիկայի նախագահի թիկնապահից ցույցի ժամանակ գողացել են նրա ծառայողական զենքը, գրում է ria.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության կազմակերպած ցույցի ժամանակ, երբ նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի երկրպագուները փորձել են ճեղքել անվտանգության գոտին պետության ղեկավարին ողջունելու նպատակով։
Մինչ նախագահի թիկնապահը փորձել է կանգնեցնել ամբոխը, ինչ-որ մեկը գողացել է նրա գոտուց ամրացված 9 միլիմետր տրամաչափով Smith and Wesson ծառայողական ատրճանակը։
Թիկնապահն արդեն դիմել է դատախազություն, անցկացվում է հետաքննություն։