Հնդկաստանում հեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 53-ի
ՄիջազգայինՀնդկաստանի արևմուտքում վերջին օրերին չդադարող հեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 53-ի: «Գուջարդ նահանգում հունիսի 26-ից մինչ այժմ մահացածների թիվը հասել է հիսուներեքի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,նահանգային իշխանության ներկայացուցիչների խոսքերն է մեջբերել «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Սեզոնային չդադարող անձրևները դարձել են էլեկտրաէներգիայի անջատման, բազմաթիվ սողանքների, ինչպես նաև տրանսպորտային երթևեկության խախտման պատճառ: Նահանգային իշխանություններն անցնող շաբաթվա ընթացքում տարհանել են ավելի քան տասը հազար մարդու: Տարածաշրջանում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում փրկարար ծառայությունները: