Սաակաշվիլին մեղադրել է ԶԼՄ-ներին իրեն վարկաբեկելու համար
ՄիջազգայինՕդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր շրջանի բնակիչների հետ շփման ժամանակ նրանց խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել միջազգային մամուլին, որը, ըստ նրա, փչացնում է իր հեղինակությունը, փոխանցում է ДНИ.ru-ն։
«Ես եկել եմ այստեղ, որպեսզի ոչ ոք չկարողանա պատերազմ բերել Օդեսայի մարզ։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի ոչ ոք չկարողանա մեզ Դոնբաս պարտադրել։ Սակայն միջազգային մամուլը ստեղծում է ինձ համար ոչ այնքան շահավետ հեղինակություն և փչացնում է իմ իմիջը»,- ասել է Սաակաշվիլին։
Ավելին, իր խոսքում նահանգապետն առաջին անգամ Ուկրաինան անվանել է «իր երկիրը»։ «Մեր երկիրը, սա մեր երկիրն է, Ուկրաինան պետք է ամբողջական լինի։ Պետք է խաղաղություն լինի»,- նշել է նա։
Բացի այդ, Սաակաշվիլին նշել է, որ կհասնի նրան, որ օդեսացիների համար աշխատավարձի մակարդակը հասնի նրան, որքան Վրաստանում է։
«Գիտե՞ք՝ որքան է ստանում վրացի բժիշկը։ 5.000-15.000 դոլար։ Իսկ ինչո՞ւ։ Քանի որ մենք չենք գողացել։ Եվ մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք մարդկանց»,- բացատրել է Սաակաշվիլին։