Չինաստանում ուժեղ կարկուտից 6 մարդ է զոհվել, վիրավորվել է 43 000-ը
Միջազգայինtert.am-ը գրում է.
Լուսանկարը՝ Associated Press/Դավիդ Զալուբովսկիի
Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա նահանգում վերջին մի քանի օրերի ընթացքում կարկուտի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել է 43.000-ը, ինչպես տեղեկացնում ntv.ru-ն, այս մասին հաղորդել են Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունից։
Ինչպես նշվում է, վնասվել են 8800 հեկտար տարածք գրավող գյուղատնտեսական մշակաբույսեր։
Տեղի իշխանություններն անվտանգ վայր են տարհանել շուրջ 200 մարդու։ Անմիջական տնտեսական կորուստները գնահատվում է 62 մլն յուան, որը կազմում է մոտ 9.98 մլն դոլար։
Աղետի գոտի են ուղարկվել փրկարարական ջոկատներ։