Հոնգ Կոնգում ակցիաներ են անցկացվել՝ ի պաշտպանություն ոստիկանին կրծքով հրած կնոջ. լուսանկարեր
Միջազգայինtert.am-ը գրում է.
Կանադայի Օնտարիո նահանգում և Հոնգկոնգում տեղի են ունեցել ակցիաներ` ի պաշտպանություն մի կնոջ, որը ավելի վաղ տեղի ուենցած ակցիաներից մեկի ժամանակ կրծքով հրել էր մի ոստիկանի։
Russia Today-ը հայտնում է, որ այս ակցիաների մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնել 33-ամյա այդ կնոջ բանտ նստեցնելու հավանականության դեմ:
Հոնգ Կոնգում տեղի ունեցած այդ միջադեպի համար դատարանը որոշել է 4 ամսով ազատազրկել կրծքեղ ուսուցչուհուն: Վերջինս արդեն բողոքարկել է այդ վճիռը:
Սատարելով նրան` Հոնգկոնգում մարդիկ փողոց են դուրս եկել ձեռքներին` կրծկալներ, մյուսներն էլ կրծկալ են կրել հագուստի վրայից:
Իսկ Կանադայում տասնյակ կանայք կուրծքները բաց են ցույցի դուրս եկել` հետևյալ կարգախոսով. «Թեթև տարեք. կուրծք է, ռումբ չէ», «Մերկությունը սեքսուալություն չի նշանակում»:
Ի դեպ, Օնտարիոյում դեռևս 1996-ին կանադուհիները օրենսդրորեն իրավունք էին ձեռք բերել կուրծքները բաց շրջել հասարակական վայրերում:



