Չինաստանում ալկոհոլի շշերի մեջ «վիագրա» են խառնել ու վաճառել
Միջազգայինtert.am-ը գրում է.
Չինաստանում թունդ ոգելից խմիչքներ արտադրողները շշերի մեջ ավելացրել են «վիագրա»՝ հաճախորդներին վստահեցնելով, որ այն խմիչքն ավելի օգտակար է դարձնում առողջության համար:
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին տեղեկացրել են արտադրանքի որակի վերահսկողության ծառայության աշխատակիցները։
Ստուգումների արդյունքում Լյուչժոու քաղաքում 5300 շիշ ալկոհոլային խմիչք է առգրավվել։ Բացի այդ, հայտնաբերվել են սիլդենաֆիլի սպիտակ փոշի պարունակող փաթեթներ, որոնք առավել հայտնի են «վիագրա» ապրանքանիշի անվան տակ։ Այն օգտագործվում է տղամարդկանց պոտենցիան լավացնելու համար։
Տեղի ոստիկանությունը ներկայում ստուգումներ է անցկացնում ևս երկու նման գործարաններում։