Անգելա Մերկելի կուսակցությունը ռեկորդային ճանաչում ունի
Միջազգայինnews.am-ը գրում է.
Գերմանիայի Պահպանողական կուսակցությունների բլոկը կարող էր Բունդեսթագում բացարձակ մեծամասնություն ստանալ, եթե ընտրությունները կայանային հենց այսօր: Այս մասին հաղորդում էDeutsche Welle-ն՝ վկայակոչելով անցկացված հարցման արդյունքները:
Հետազոտության արդյունքների համաձայն, Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միությանն ու բավարական Քրիստոնեա-սոցիալական միությանն աջակցում է ընտրողների 43%-ը: Դա նշանակում է, որ բլոկն նույնքան ուժեղ է, որքան խորհրդարանում ներկայացված մնացյալ կուսակցությունները միասին:
Նշվում է, որ բլոկը կարող էր նոր խորհրդարանի կազմում բացարձակ մեծամասնություն ունենալ եւ ինքնուրույն կառավարություն ձեւավորել: Նման բան Գերմանիայում չի եղել 2005 թվականից: