«Վեցյակի» հետ գործարքը կօգնի կարգավորել Եմենի եւ Սիրիայի իրադրությունը. Ռոուհանի
ՄիջազգայինՄիջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ կնքված համաձայնագիրն ավելի մեծ հնարավորություններ կստեղծի Եմենի եւ Սիրիայի հակամարտությունների շուտափույթ կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է օգո ստոսի 2-ին ազգային հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ընթացքում:
«Եմենի հակամարտության լուծումը քաղաքական է, Սիրիայի խնդրի լուծումը քաղաքական է: Միջազգային միջնորդների «վեցյակի» հետ Թեհրանի համաձայնագիրը կստեղծի նոր մթնոլորտ, որն ավելի բարենպաստ կլինի»,- ասել է Ռոուհանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: