Իլինոյսում փառատոնի ժամանակ քանդվել Է վրանածածկույթը
ՄիջազգայինԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում փառատոնի ժամանակ փոթորկից քանդվել Է վրանածածկույթը, մեկ մարդ զոհվել Է, շուրջ 20-ը՝ տուժել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Daily Herald հրատարակության տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 2-ին տեղական ժամանակով ժամը 14.35-ին (Երեւանի ժամանակով ժամը 23.35-ին) Վուդ Դեյլ քաղաքում Prairie Fest փառատոնի ժամանակ, քաղաք, որը գտնվում Է Չիկագոյից մոտավորապես 40 կիլոմետր հյուսիս - արեւմուտք ընկած շրջանում: Տեղական իշխանությունների խոսքով՝ կառույցը քանդվել Է կարկուտով ուղեկցվող սաստիկ փոթորկի ընթացքում:
Տեղի ոստիկանության պետը հայտնել Է, որ միջադեպի հետեւանքով զոհվել Է մեկ մարդ, երեքը լուրջ վնասվածքներ են ստացել, եւս 17-ից մինչեւ 20 հոգի տեղափոխվել Է հիվանդանոց:
Prairie Fest փառատոնը, որի ընթացքում այցելուները կարող են լսել կենդանի երաժշտություն, ճաշակել զանազան կերակրատեսակներ եւ այցելել լունա-պարկ, Վուդ Դեյլում անցկացվում Է 2001 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: