ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան կայցելի օգոստոսի վերջին
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վրաստան կայցելի օգոստոսի վերջին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, ըստ առկա տեղեկատվության, Վրաստան Ստոլտենբերգի այցը կլինի երկօրյա եւ կկայանա օգոստոսի 26-27-ին:
Այցի շրջանակներում Ստոլտենբերգը կբացի վրաց-նատօյական համատեղ ուսումնավարժական կենտրոնը: Նաեւ հանդիպումներ են պլանավորված Վրաստանի ղեկավարների հետ:
Այցի մյուս մանրամասները ճշտվում են: