Եգիպտոսի հյուսիսում մի քանի օրերում ավելի քան 80 ահաբեկիչներ են սպանվել
ՄիջազգայինԵգիպտական ուժերը վերջին մի քանի օրերի ընթացքում ավելի քան 80 ծայրահեղականների են ոչնչացրել Սինայի թերակղզում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Եգիպտական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմադ Սամիրը: Նրա խոսքով, հուլիսի 20-31-ը Սինայի թերակղզում ծայրահեղական խմբավորումների 88 ահաբեկիչներ են ոչնչացվել, շուրջ 60 ծայրահեղականներ ձերբակալվել են:
Նախորդ տարվա հոկտեմբերի վերջից Սինայի հյուսիսում արտակարգ իրավիճակ է: Այն սահմանվել է «Ուիլայա Սինա» ծայրահեղական խմբավորման կողմից ավելի քան 30 եգիպտացի զինծառայողների սպանությունից հետո, որը հայտարարել է ԻՊ-ին պատկանելու մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի հետ քննարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարի ուղիները: Նրանք խոսել են Սինայի թերակղզու իրավիճակի, ինչպես նաև Եգիպտոսում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների մասին: Ջոն Քերին հաստատել է, որ ԱՄՆ-ը հակված է օգնություն ցուցաբերել եգիպտական ազգին ահաբեկչության դեմ պայքարում՝ կանխելով ԻՊ-ի տարածումը Եգիպտոսում: