Կանխվել է զինյալների հարձակումը Հալեպի մերձակայքում գտնվող ռազմաօդային ակադեմիայի վրա
ՄիջազգայինՍիրիական բանակը կանխել է զինված ապստամբների կողմից Հալեպի արևելքում գտնվող ռազմաօդային ակադեմիայի շենքի գրավումը: Բախումների ընթացքում 25 ապստամբներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինյալների հարձակումը կանխվել է նաև Հալեպի արևմտյան հատվածում: Դադարեցվել է հակառակորդի առաջխաղացումը դեպի Քֆար Դայիլ, ալ Մանսուրա և Խան ալ Ասալ գյուղեր: Զինյաները կորուստներ են կրել և նահանջել, նաև սպանվել են խմբավորման ղեկավարներ:
Սիրիական բանակը շարունակում է հետապնդել զինված խմբավորումներին Իդլիբի և Համայի նահանգների միջև` Սահ ալ Ղաբ դաշտավայրում: Բանակին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը երկու Մարջ ազ Զուհուր և Թել Ուր բնակավայերերում:
Սիրիական բանակը Հալեպի Բանի Զեյդ, Խալիդիա, Բուսթան Բաշա, ալ Լիրմուն, Շեյխ Սայիդ և Հին Հալեպ թաղամասերում «Ջաբհա ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման «որջեր» է ոչնաչցրել: Ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել ու վիրավորվել:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրումվերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցելէ 220 հազարը: