Վրաստանում տնտեսական աճի դանդաղում Է արձանագրվել
ՄիջազգայինԸնթացիկ տարվա առաջին կիսամյակում Վրաստանի տնտեսական աճը 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ, ըստ երկրի «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմել 2,6 տոկոս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանրապետության տնտեսական աճը 2015 թվականի երկրորդ եռամսյակում 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 2,1 տոկոս, իսկ 2015 թվականի առաջին եռամսյակում երկրի տնտեսական աճը 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 3,2 տոկոս:
Ըստ նախնական տվյալների, 2014 թվականին երկրի տնտեսական աճը 2013 թվականի համեմատությամբ կազմել Է 4,7 տոկոս: