Ռուսաստանում ստեղծվել են օդատիեզերական ուժեր
ՄիջազգայինՌուսաստանի ռազմաօդային ուժերը եւ օդատիեզերական պաշտպանության զորքերը միավորվել են՝ կազմելով զինված ուժերի նոր տեսակ՝ ՌԴ-ի Օդատիեզերական ուժեր (ՕՏՈւ), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Նոր կառուցվածքը ներառում Է ավիացիայի բոլոր տեսակները, հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության ուժերը, ինչպես նա եւ տիեզերական ուժերի ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են տիեզերական ռազմական սարքերի ուղեծիր դուրսբերման եւ դրանց կառավարման համար:
«Ռազմաօդային ուժերի եւ օդատիեզերական պաշտպանության զորքերի միավորման ուղիով ՕՏՈւ-ի ձեւավորումը երկրի օդատիեզերական համակարգի կատարելագործման օպտիմալ տարբերակն Է»,-սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտնել Է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն: