Ճապոնիայի եւ Իտալիայի վարչապետները հանդես են եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին
ՄիջազգայինՃապոնիան եւ Իտալիան կարեւոր են համարում Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին:
Այդ մասին ասված Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ Իտալիայի նրա պաշտոնակից Մատեո Ռենցիի միջեւ Տոկիոյում կայացած բանակցությունների արդ յունքներին նվիրված համատեղ հայտարարության մեջ:
«Շատ կարեւոր Է, որ Ռուսաստանը ներգրավվի տարածաշրջանի խնդիրների լուծմանը եւ գտնվի բանակցությունների սեղանի շուրջ: Հյուսիսային տարածքների (Ճապոնիայում այդպես են անվանում ռուսական Հարավային Կուրիլները) խնդրի լուծման համար ես հույս եմ դնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղղակի երկխոսության վրա»,-Ճապոնիայի կառավարության ղեկավարի խոսքը մեջբերել Է NHK հեռուստաալիքը:
Ինչպես իր հերթին նշել Է Իտալիայի վարչապետը, «ինչ վերաբերում Է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը, փոխզիջումը հազիվ թե հնարավոր Է, սակայն շատ կարեւոր Է Ռուսաստանի ներգրավումը միջազգային հիմնախնդիրների լուծման գործում»:
Բանակցությունների ընթացքում Աբեն եւ Ռենցին նաեւ համաձայնության են հասել տեղեկատվության պաշտպանության եւ փոխանակման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: