Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիություն տրամադրեց Մարիա Գայդարին
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր Է ստորագրել Ռուսաստանի հասարակական գործիչ Մարիա Գայդարին եւ ռուս լրագրող, «Ֆորբս-Ուկրաինա»-ի նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Ֆեդորինին քաղաքացիություն տրամադրելու մասին եւ նրանց հանձնել Է հանրապետության քաղաքացիների անձնագրեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պետության ղեկավարի կայքը:
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել Էին, որ Վրաստանի նախկին նախագահ, իսկ այժմ Ուկրաինայի Օդեսայի մարզի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին որոշել Է իր տեղակալի պաշտոնում նշանակել ռուսաստանցի տնտեսագետ ու քաղաքական գործիչ Եգոր Գայդարի դստերը՝ Մարիային, որը վարչակազմում պատասխանատու Է լինելու սոցիալական ոլորտի համար: Մարիա Գայդարը հավաստել Է, որ մտադիր Է ստանալ Ուկրաինայի քաղաքացիություն եւ համաձայնել Է ստանձնել այդ պաշտոնը, որովհետեւ համաձայն չԷ Ուկրաինայի հարցում ՌԴ-ի քաղաքականությանը:
«Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիների անձնագրեր Է հանձնել Ռուսաստանի հանրային գործիչ Մարիա Գայդարին եւ ռուս լրագրող, «Ֆորբս-Ուկրաինա»-ի նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Ֆեդորինին»,-ասված Է Ուկրաինայի նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Պորոշենկոն Ուկրաինայի նոր քաղաքացիներին մաղթել Է չկորցնել կապը Ռուսաստանի հետ: