Կոլումբիայում 16 ոստիկան Է զոհվել ուղղաթիռի աղետի հետեւանքով
ՄիջազգայինԿոլումբիայում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել Է ոստիկանության 16 աշխատակից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 4-ին երկրի հյուսիս - արեւմուտքի անտառային գոտում: Ամերիկյան արտադրության UH-60 Black Hawk ուղղաթիռը բախվել Է լեռանը:
Պաշտպանության նախարար Լուիս Կառլոս Վիլիեգասի խոսքով՝ ուղղաթիռը կործանվել Է, ենթադրաբար, ցածր ամպամածության կամ մեխանիկական վնասվածքի պատճառով:
Զոհված աշխատակիցները մասնակցում Էին թմրանյութերի տարածման դեմ ուղղված գործողությանը, որն անցկացվում Է Անտիոքիայի դեպարտամենտում՝ մայրաքաղաք Բոգոտայից 450 կիլոմետր հյուսիս - արեւելք ընկած շրջանում: