Կանադայի արեւելյան ափ են նետվել 16 սեւ դելֆիններ, դրանցից վեցը սատկել են
ՄիջազգայինԿանադայի Նոր Շոտլանդիայի արեւելյան ափ են նետվել 16 սեւ դելֆիններ, դրանցից վեցը սատկել են: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սի թի վի հեռուստաալիքը:
Գրինդներն, ինչպես նաեւ անվանում են այդ կաթնասուններին, հայտնաբերվել են Քեյփ Բրետոնի՝ նահանգի հյուսիսային մասի ժայռոտ ափին, որը ողողվում Է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: «Կենդանիներին օգնության են եկել տեղացի շուրջ 25 բնակիչներ, նրանք դելֆիններին ջրել են դույլերով: Դրանցից 10-ին հաջողվել Է փրկել: Ավելի ուշ ՝ մակընթացության ժամանակ, դրանց բաց են թողել օվկիանոս»,- պատմել Է տեղացի բնակիչ Լինդեն Մաքինթայրը:
Գրինդները կաթնասուններ են դելֆինների ընտանիքից: Դրանց երկարությունը կազմում Է 3,6-ից մինչեւ 8,5 մետր, կշռում են միջին հաշվով 800 կիլոգրամ, առավելագույնը՝ մինչեւ 3 տոննա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: