Թուրքմենստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա
ՄիջազգայինԹուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն աշխատանքային այցով կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկօրյա այցը կմեկնարկի օգոստոսի 6-ին:
Այցի ընթացքում նախատեսվում է, որ Ստամբուլում Բեդիմուհամեդովն աշխատանքային ընթրիք կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Աշխատանքային այցի շրջանակում կքննարկվեն թուրք-թուրքմենական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունեցող հարցեր: