Չինաստանը նավթի դիմաց կործանիչներ կմատակարարի Իրանին
ՄիջազգայինՉինաստանը եւ Իրանը քննարկում են Իսլամական Հանրապետությանը խոշոր խմբաքանակով «Ցզյան-10» (J-10) կործանիչներ մատակարարելու գործարքի պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ցայնկաո սյաոսի» թերթը:
Հրատարակությունը նշում Է, որ քննարկվող համաձայնագիրը չի նախատեսում դրամական հաշվարկներ:
Մինչեւ 2020 թվականը 24 մարտական ինքնաթիռներ մատակարարելու դիմաց Իրանը կարող Է քսան տարով Չինաստանին փոխանցել Ազադեգանի հսկայական նավթային հանքավայրի շահագործման իրավունքը:
«Մասնագետների կարծիքով՝ նամանօրինակ ռազմական պարտավորագրի արժեքը դրամական արտահայտությամբ կազմում Է շուրջ 1 մլրդ դոլար,-գրում Է թերթը:-»Նավթ՝ կործանիչների փոխարեն» համաձայնագիրը շահավետ Է ե՛ւ վաճառողին, եւ գնորդին, թեեւ, հավանաբար, կհարուցի ԱՄՆ-ի դժգոհությունը»: