Բրոնիսլավ Կոմորովսկին թողնում Է Լեհաստանի նախագահի պաշտոնը
ՄիջազգայինԼեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ավարտում Է պետության ղեկավարի պաշտոնում իր գործունեության հնգամյա ժամկետը՝ պատրաստվելով լիազորությունները հանձնել ընտրված նախագահ Անջեյ Դուդային:
Ժամեր առաջ Կոմորովսկին հանդիսավոր արարողության շրջանակներում հրաժեշտ Է տվել հանրապետության զինված ուժերին եւ վայր դրել գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները:
«Յուրաքանչյուր ոք, ով հոգ Է տանում Լեհաստանի անկախության մասին, պետք Է հասկանա, որ առանց երկրի անվտանգության ապահովման, ուժեղ եւ արդյունավետ բանակի, անկախություն չի լինի»,-ասել Է նա, մաղթելով, որ Լեհաստանի զինված ուժերը վայելեն ժողովրդի հարգանքը:
Կոմորովսկին արդեն հայտարարել Է, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու որպես պատգամավորի կամ սենատորի պաշտոնի թեկնածու: Առաջիկայում նա մտադիր Է հիմնել ինստիտուտ, որը կզբաղվի լեհ-ուկրաինական հարաբերություններով:
Հեռացող նախագահի գործունեության նոր ոլորտի վերաբերյալ ոչ մի մանրամասն դեռեւս չի ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: