Թուրքիայում ահաբեկչությունից մեկ ամսում 22 անվտանգության աշխատակից է մահացել
ՄիջազգայինԹուրքիայի տարածքում վերջին 30 օրվա ընթացքում իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքող զոհվել է իրավապահ մարմինների 22 աշխատակից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ահաբեկչություններին զոհ դարձած քաղաքացիների թիվը 6-ն է, իսկ 89 մարդ վիրավորվել է: Այս ընթացքում ահաբեկիչներն այրել են 100-ից ավելի ավտոմեքենա: Թուրք իրավապահների հետ բախումների հետևանքով զոհվել է 11 ահաբեկիչ, իսկ երկուսը վիրավոր ձերբակալվել են: Մինչև օգոստոսի 1-ն իրականացված գործողությունների արդյունքում վիրավորվել է 400 ահաբեկիչ: