Կոլումբիայում ձերբակալել են ստամոքսում խոշոր գումար տեղափոխող կնոջը
ՄիջազգայինԿոլումբիայի ոստիկանությունը Բոգոտայի օդանավակայանում ձերբակալել Է մի կնոջ, որը ներքին օրգաններում, մասնավորապես, ստամոքսում, տեղափոխել Է 38,5 հազար դոլար գումարի կանխիկ դրամ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել երկու օր առաջ, սակայն դրա մասին հայտնի Է դարձել այժմ: Ինչպես գործակալությանը հայտարարել Է ոստիկանության գեներալ Գուստավո Մորենոն, 39-ամյա կինը՝ կոլումբիացի հագուստի դիզայները, Բոգոտա Է ժամանել Մեխիկոյից մեկնած չվերթով:
Բժշկական արարողություններ անցնելուց հետո նրա մարմնից հանել են լատեքսով ծածկված 64 պատիճ, որոնցից յուրաքանչյուրում եղել Է հարյուր դոլար արժողությամբ հնգական թղթադրամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: