Ճապոնացիներն ԱՄՆ-ից ներողություն են ակնկալում Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծման համար
ՄիջազգայինՆոր հարցման տվյալների համաձայն, որը Ճապոնիայում Populus ընկերության կողմից անցկացվել Է Sputnik միջազգային լրատվական գործակալության եւ ռադիոյի համար, ճապոնացիների մեծամասնությունը (61 տոկոսը) կարծում Է, որ ԱՄՆ-ը պետք Է ներողություն խնդրի Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծությունների համար, իսկ հարցվածների 74 տոկոսն այն կարծիքին Է, որ այդ ռմբակոծությունները չի կարելի արդարացնել պատերազմով, քանի որ մեծ թվով քաղաքացիական բնակչություն Է զոհ վել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչ եք կարծում՝ ԱՄՆ-ը պետք Է արդյոք պաշտոնապես ներողություն խնդրի 1945 թվականին Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծությունների զոհերից, թե ոչ» հարցին ճապոնացիների մեծամասնությունը պատասխանել Է, որ ԱՄՆ-ը պետք Է ներողություն խնդրի Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծումների համար: Ընդամենը 11 տոկոսն Է կարծում, որ ներողություն խնդրելը պարտադիր չԷ: Գրեթե 30 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին. կասկածողների բաժինը հատկապես մեծ Է 18-ից մինչեւ 24 տարեկան երիտասարդների շրջանում. հենց այդ տարիքի հարցվածների ավելի քան 40 տոկոսը դժվարացել Է պատասխանել հարցին:
Հարցումն անցկացվել Է 2015 թվականի հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 2-ը: Հարցմանը մասնակցել Է Ճապոնիայի 18-ից 64 տարեկան 1004 բնակիչ:
Օգոստոսի 6-ին Ճապոնիայում տեղի Է ունեցել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցի հիշատակին նվիրված սգո արարողություն: Տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:15-ին)՝ 1945 վականի օգոստոսի 6-ին ռումբի պայթյունի ստույգ պահին, Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգում հայտարարվել Է լռության րոպե, որի համրանքը կատարվել Է Խաղաղության զանգի հարվածներով: Զոհվածների հիշատակը հարգել Է ավելի քան 55 հազար մարդ, որոնց թվում եղել են ճապոնացի քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ պատվիրակություններ 100 երկրներից:
Ելույթ ունենալով սգո արարողության ժամանակ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերին կայանալիք 70-րդ նստաշրջանում նոր բանաձեւի նախագիծ ներկայացնելու մտադրության մասին, որը միջուկային զինաթափման կոչ Է անում:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «Էնոլա Գեյ» B-29 ռազմավարական ռմբակոծիչը 1945 թվականի օգոստոսի 6-ին աշխարհում առաջին ատոմային ռումբը նետել Է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա: Պայթյունի հետեւանքով զոհվել Է 140 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: