Տարեսկզբից Թբիլիսի-Մոսկվա երթուղով ավիափոխադրումներն ավելացել են 74 տոկոսով
Միջազգային2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին Թբիլիսի-Մոսկվա օդային գծով ուղեւորափոխադրումները անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել են 74 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունում:
Հաշվետու ժամանակաշրջանում Վրաստանի եւ Ռուսաստանի կողմից նշանակված ավիաընկերությունները միագումար փոխադրել են 143 հազար 169 ուղեւորների, ինչը 74 տոկոսով ավելի Է 2014 թվականի հունվար-հունիս ամիսների համեմատությամբ (60 հազար 953 ուղեւոր):
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունում հավելել են, որ նշված երթուղով ուղեւորների թվի ավելացում Է սպասվում ամառային տարեշրջանի ընթացքում:
Այսօրվա դրությամբ Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ ավիաչվերթներ են կատարում չորս ավիաընկերություններ՝ ռուսական կողմից՝ «Սիբիր»-ը (S7 Airlines), «Աերոֆլոտ»-ը եւ «Տրանսաերո»-ն, վրացական կողմից՝ Airzena-ն՝ Georgian Airways-ը, հաղորդել Է Sputnik գործակալությունը: