ԱՄՆ-ում 11-ամյա տղային մեղադրանք է ներկայացվել 3 տարեկան երեխայի սպանության համար
ՄիջազգայինԱՄՆ-ում 11-ամյա տղային մեղադրանք է ներկայացվել 3 տարեկան երեխայի չկանխամտածված սպանության համար, հայտնում է The Huffington Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Դեթրոյթի արվարձանում։ Ոստիկանության տեղեկություններով՝ երեխան հյուր էր եկել հոր մոտ եւ նրա ննջարանում ատրճանակ գտել։ Մոտենալով մեքենային, որի մեջ այդ պահին նստած էր երեք տարեկան Էլայջա Ուոլքերը, դեռահասը կրակել էր նրա դեմքին, փոխանցում է Lenta-ն։
«Սա առաջին դեպքն է, երբ մենք երեխային մեղադրում ենք սպանության մեջ։ Ցավոք, այդպես է պահանջում մեզնից գործի բնույթը»,- ասված է դատախազ Քիմ Ուորսիի հայտարարության մեջ։
Մեղադրող կողմի խոսքով՝ դեռահասը կրակել է դիտավորյալ, սակայն չի մտածել, որ դա կհանգեցնի սպանության։
Այժմ 11-ամյա տղային պահում են անչափահաս հանցագործների ժամանակավոր կացարանում։