Թուրքիայի մեջլիսը դեռ չի քննարկում քրդական կուսակցության պատգամավորների անձեռնամխելիությունը վերացնելու հարցը
ՄիջազգայինԹուրքիայի Ազգային մեծ ժողովը դեռ որևէ որոշում չի կայացրել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների անձեռնամխելիությունը վերացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական HaberTurk-ը, այս մասին հայտնել են ԹԱՄԺ նախագահությունից:
«Մեր նախագահությունում այս հարցով իրականացվող որևէ գործընթաց չկա, դրա հետ կապված հանձնաժողով դեռևս չի կազմվել»,- հայտնել են մեջլիսից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայիվերջին խորհրդարանական ընտրություններումհաղթանակ տարած և մեջլիս մտած քրդականԺողովուրդների դեմոկրատականկուսակցությունը պաշտոնապես դիմում էներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովինիր պատգամավորների անձեռնամխելիությունըվերացնելու պահանջով: Քրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարներ Փերվին Բուլդանը և ԻդրիսԲա լյուքենը, ովքեր դիմումը ներկայացրել են մեջլիսի նախագահություն, կոչ են արել մեջլիսի մյուս պատգամավորներին ևսհրաժարվել իրենց անձեռնամխելիությունից: