ԱՄՆ-ի Կոնգրեսի ազդեցիկ անդամները դեմ են Իրանի հետ գործարքին
ՄիջազգայինԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի ազդեցիկ սենատոր Չաք Շումերը հանդես կգա Իրանի հետ միջուկային գործարքի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Huffington Post ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով սենատորին մոտ կանգնած աղբյուրներ: Գործարքին դեմ է արտահայտվել նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գո րծերի կոմիտեի ղեկավար Էլիոթ Էնջելը, հաղորդել է Reuters գործակալությունը:
Շումերը, որը հայտնի է Իսրայելին իր աջակցությամբ, կարեւոր դեր է խաղում Կոնգրեսում Իրանի հետ գործարքի քննարկման հարցում: Իրանը կտրականապես դեմ է միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին: Էնջելը կարող է հանգուցային դեր խաղալ Ներկայացուցիչների պալատում գործարքի քննարկման ընթացքում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի սենատորների գրեթե կեսը (47) հրապարակավ կոչ է արել Իրանին՝ չկնքել համաձայնագիրը, քանի որ, նրանց կարծիքով, ԱՄՆ-ի հաջորդ նախագահը կհրաժարվի դրանից: Հանրապետականները խստիվ քննադատում են Իրանի հետ միջուկային գործարքը, ուստի Կոնգրեսում դրա աջակցությանը հասնելու համար վարչակազմին հարկավոր է ազդեցիկ դեմոկրատների պաշտպանությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: