Իրանի ԱԳ նախարարն Անկարայում կքննարկի սիրիական ճգնաժամը
ՄիջազգայինԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն առաջիկա օրերին Անկարայում Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի սիրիական ճգնաժամը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Sputnik գործակալությանը հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Այցը տեղի կունենա տարածաշրջանի երկրներ Զարիֆի շրջագայության շրջանակում, որտեղ նա մտադիր է քննարկել մի շարք հարցեր, այդ թվում` Սիրիայում ճգնաժամը», -հայտնել է մամուլի ծառայությունը:
Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը նաեւ հայտնել է, որ Զարիֆն օգոստոսի 12-ին կայցելի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Օրակարգում կլինի տեղացի քաղաքական գործիչների հետ իրանական միջուկային ծրագրի գծով համաձայնության արդյունքների քննարկումը: