Բաքվում պարեկի հետապնդումը թանկ է արժեցել զինվորին
ՄիջազգայինԲաքվի ավտոկայանում պարեկի հետապնդումը թանկ է արժեցել զինվորին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az-ը գրում է, որ Բաքվի ավտոկայանում զինվորական պարեկախումբը փորձել է կանգնեցնել Գուսարի շրջանի զորամասերից մեկի 4 զինծառայողներին: Սակայն, վերջիններս դիմել են փախուստի:
Պարեկի հետապնդումից խուսափող զինվորները ավտոկայանի տարածքում երկար վազել են: Այդ ժամանակ զինվորներից մեկն ուշագնաց է եղել եւ ընկել հատակին: Չնայած ավտոկայանի բժշկական կետի աշխատակիցների գործադրած բոլոր ջանքերին, զինվորին չի հաջողվել ուշքի բերել: Նրան հիվանդանոց է տեղափոխել միջադեպի վայր հրավիրված շտապ օգնությունը: Զինվորի հետագա ճակատագրի մասին ոչինչ չի հայտնվում: