Պակիստանում 12 զինծառայող Է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով
ՄիջազգայինՊակիստանցի 12 զինծառայող Է զոհվել ազգային ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանման հետեւանքով: Օդանավը աղետի Է ենթարկվել օգոստոսի 6-ի երեկոյան երկրի հյուսիս-արեւմուտքի Հայբեր Պատտունհվայի նահանգում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին օգոստոսի 7-ին հաղորդել Է Իսլամական Հանրապետության բանակի մամուլի ծառայությունը:
Զինվորականների տվյալներով՝ Պակիստանի օդուժի ՄիԳ-17 ուղղաթիռը, որը տեղափոխում Էր զինվորական բժիշկների բրիգադին, կործանվել Է Մանշեհրի օկրուգի Մոհարի մարզի լեռներում: Աղետի հետեւանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ, ներառյալ երկու օդաչուները, զինվորական բժիշկները եւ սպասարկող անձնակազմը:
Նախնական վարկածի համաձայն՝ աղետի պատճառը դարձել են անբարենպաստ եղանակային պայմանները: Ընկնելուց հետո ուղղաթիռը բռնկվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: