Ադրբեջանում երեք լրագրող է ձերբակալվել
ՄիջազգայինԱդրբեջանցի ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատական պրոցեսի լուսաբանման ժամանակ ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում ձերբակալվել են մի շարք լրագրողներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Երեք լրագրողներ՝ Օրհան Ռուսթամզադեն, Շիրին Աբբասովը և Ռևան Սեյֆուլլաևը տեղափոխվել են Նասիմյան շրջանի ոստիկանական բաժանմունք: Թե որն է ձերբակալությունների դրդապատճառը, դեռևս չի հաղորդվում:
Ի դեպ, Խադիջա Իսմայիլովան բանտից թվիթերյան գրառում է կատարել իր գործընկերների ձերբակալությունների վերաբերյալ: