Ստամբուլում ռումբով բեռնատարի ահազանգ կա
ՄիջազգայինՍտամբուլի իրավապահ մարմինները քաղաքում ռումբով բեռնավորված բեռնատարի վերաբերյալ ահազանգից հետո հետախուզական աշխատանքներ են սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ոստիկանությունն սկսել է հատուկ զննել Ստամբուլի Չամլըջա շրջանում գտնվող մեքենաները: Նշվում է, որ գործողություններին միացել են նաև հատուկ վարչության աշխատակիցները: